Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մաքուր սիրտ և խոնարհ հոգի

Մաքուր սիրտ և խոնարհ հոգի
01.07.2022 | 07:25

Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, Սուրբ սիրտը եւ խոնարհ հոգին Աստված չի արհամարհում:

Սաղմ. 50;19


Մենք սովորություն ունենք տրտնջալ, թե մեր աղոթքների պատասխանները չենք ստանում, ավելի ճիշտ` Աստված մեզ չի պատասխանում, արհամարհում է:
Աղոթում ենք, աղոթում ենք, իսկ Աստված ո՛չ լսում է, ո՛չ պատասխանում: Այսինքն, մենք ականջ Ստեղծողին անվանում ենք խուլ, Սեր-Աստծուն կոչում ենք անտարբեր և սուտասան ենք հռչակում Իրեն` Ճշմարտությանը, միայն թե երբեք չանդրադառնանք, որ հավանականորեն մե՛նք չունենք բավականաչափ սուրբ սիրտ և պատշաճորեն խոնարհ հոգի. «Իսկ եթե ձեր սրտերում դառն նախանձ եւ հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, որ սուտ եք հանում ճշմարտությունը: Այս իմաստությունը ի վերուստ չէ իջած, այլ՝ երկրավոր է, մարմնավոր եւ դիվային: Իսկ վերին իմաստությունը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծավորության» (Հակ. 3;13-17):


Աստծու մասին ունեցած մեր հեղինակավոր կարծիքով կիսվում ենք նաև ուրիշների հետ: Աղոթքով կարելի է ստանալ ամեն բարի բան, սակայն մեր կարճ խելքով մենք ինքներս մեր աղոթքները դարձնում ենք անպտուղ: «Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը: Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. մեր անդամների մեջ է հաստատված լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը եւ կրակով վառում մեր ամբողջ կյանքը, բորբոքված գեհենի կրակով: Մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել: Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հորը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ եւ անեծքներ: Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպես լինի» (Հակ. 3; 2-10): Տերն Ինքը մեզ հանդիմանում է` մերկացնելով մեր երկդիմի ու անազնիվ հոգին եւ կեղծավոր ու չարանենգ միտքը. «Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար եք, ինչպե՞ս կկարողանաք բարի բաներ խոսել, քանի որ բերանը սրտի լիությունից է, որ խոսում է» (Մատթ. 12;34):


Մենք ուղղակի կամ անուղղակի Աստծուն մեր կամքն ենք պարտադրում` աղոթքը «Հայր մեր» է, թե պատվեր. «Այդ որտեղի՞ց պատերազմներ եւ որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ: Ցանկանում եք, բայց չունեք, ուստի եւ՝ սպանում եք, նախանձում եւ չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում եք, կռվում եւ ձեռք չեք բերում, որովհետեւ չեք խնդրում: Խնդրում եք եւ չեք ստանում, որովհետեւ չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին: Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի: Հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից: Մոտեցե՛ք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ: Մեղավորնե՛ր, մաքրեցե՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցե՛ք ձեր սրտերը. տառապեցե՛ք, սգացե՛ք եւ լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, եւ ձեր ուրախությունը՝ տրտմության:


Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի:
Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասե՛ք. ով բամբասում է իր եղբորը կամ դատում է իր եղբորը, չարախոսում է օրենքի մասին եւ դատում է օրենքը. իսկ եթե օրենքն ես դատում, օրենքը պահող չես, այլ՝ դատավոր» (4;1-12):
Աղոթքի պտուղը վայելելու համար պետք է համբերատար լինել: Եթե անգամ բարի բան ենք խնդրում, ժամանակ է պետք, որ ստանանք այդ բարի բանը, սակայն շատ չանցած արդեն տրտնջում ենք, և աղոթքի պտուղը ընկնում, տալիս է մեր գլխին, այդ պտուղը լինում է վիժածի նման, երբ չհամբերելով մեր բարի խնդրվածքների կատարմանը, սկսում ենք տրտնջալ, չարանալ:


Աղոթքով երկնավոր Հորից խնդրում ենք հանապազօրյա հաց: Բայց մինչ կստանանք մեր աղոթքի նյութական կամ հոգեւոր պատասխանը, անհամբերությամբ բերան ենք առնում ու հանց հանապազօրյա հաց ամեն օր ու ամեն ժամ որոճում ենք անեծք, տրտունջ, դժգոհություն, բամբասանք և հայհոյանք:
Որպես դասական հակառակամարտներ` հնազանդվում ենք սատանային և դիմադրում ենք Աստծուն` որքան կարելիություն է շռայլում մեր համառ կամակորությունը:
Կներեք, որ ձեզ չեմ սիրաշահում, երեսպաշտություն չեմ անում, որ ձեր գլխի տակ փափուկ բարձ չեմ դնում, ձեր գլուխը չեմ շոյում և ձեզ չեմ մխիթարում ուրիշի՛ մեղքով ու մեղավորությամբ:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7706

Մեկնաբանություններ