Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լույսին հրաժեշտ չեն տալիս. Սուսաննա Բաբաջանյան

Լույսին հրաժեշտ չեն տալիս. Սուսաննա Բաբաջանյան
03.07.2022 | 11:12

2016-ի սեպտեմբեր. Աղավնոյի նորակառույց թաղամասի բացումը:
Միշտ մտածել եմ, որ Աղավնոն Նոյի տապանի Աղավնին է՝ թեթև ձևափոխմամբ, ահա թե ինչու եմ հոգուս մեջ առանձին սիրով փայփայել նրան՝ շյուղը կտուցին, բարի ավետիսով թևելիս:
Ողջ ճանապարհին՝ թանձր մշուշ, վերևից թաղված էր փոթորկալի անձրևի ու մառախուղի մեջ:
Ինչքան մոտենում էինք Աղավնոյին, մշուշը ցրվում էր: Հենց սարն իջանք, ակնթարթի մեջ զարմանահրաշ բան կատարվեց. արևը փայլեց, անձրևը կտրվեց, պարզ ու հստակ գեղեցկությամբ բացվեց Աղավնոն՝ կապույտ, կարմիր ու նարնջագույն երազային աչքերով:
Նման բաները հենց այնպես չեն լինում, երկինքը, տիեզերքը հենց այնպես չեն խառնվում մարդկային գործերին:


Աղավնոն միֆական մարմին է: Միֆերին կարող են տիրել, բայց ոչ՝ հաղթել, նրանք անհաղթելի են, անսպասելի վերադառնալու սովորություն ունեն՝ շյուղը կտուցին:
Մի ջարդեք, մի քանդեք մեր կառուցածը, մի թալանեք, անաստվածներ:
Մի մարեք լույսը:
Աղավնոյի նորաստեղծ Գէս-ին հրաժեշտ չտվեցի՝ հեռանալիս:
Լույսին հրաժեշտ չեն տալիս:

Դիտվել է՝ 7759

Մեկնաբանություններ