Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Տաճարը հաղթելու է փողոցին»

«Տաճարը հաղթելու է փողոցին»
14.11.2022 | 09:32

Մեր թշնամիները իրենք իրենց կդավաճանեին, եթե բազմիցս չապացուցեին, որ նոյեմբերի 9-ով չի ավարտվել, այլ սկսվել է ցեղասպանության նոր դարաշրջանը, որն ուղեկցվելու է ոչ միայն պատերազմի շանտաժով, զինված հարձակումներով, այլև փափուկ քաղաքականությամբ տարածքներն ու տնտեսությունը յուրացնելով:


Բավ է սին դատողություններ անենք, թե իրականում ով դադարեցրեց այս կամ այն ռազմական ներխուժումը: Վերջին հաշվով, եթե կա մի արտաքին ուժ, որն ի զորու է դադարեցնել, ապա կարող էր նաև նախապես կանխել: Ապավինենք մեր սեփական ուժերին և վարենք խելամիտ, ոչ թե խելացնոր արտաքին քաղաքականություն:
Խոնարհումս ազատագրական պայքարի բոլոր նահատակներին, համբերություն, ուժ ու կորով իրենց ծնողներին ու մերձավորներին: Նոյեմբերի 9-ը պատմության մեջ չի մնալու որպես ամոթի ու պարտության օր, այո՝ «Տաճարը հաղթելու է փողոցին»:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 12163

Մեկնաբանություններ