Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հանուն մեր ազգային արժեհամակարգի

Հանուն մեր ազգային արժեհամակարգի
03.01.2023 | 08:39

Այս բարդ իրավիճակում, երբ անցյալն ուրացվում է, ներկան մղձավանջային է՝ գորշ ու մռայլ, իսկ ապագան ուրվագծվում է առավել ճակատագրական ներքին և արտաքին մարտահրավերներով, և մեր ազգը ստիպված է անցնելու նորանոր կանխատեսելի և անկանխատեսելի փորձությունների միջով, կցանկանայի, որ կամք ու տոկունություն դրսևորեր յուրաքանչյուրը՝ աննահանջ նվիրումով պայքարելու հանուն մեր ազգային արժեհամակարգի, հայրենիքի և պետականության պահպանման՝ որպես ազգային հավաքական ամբողջության մեկ միավոր, լիներ շրջահայաց և խոհեմ, ապավիներ հայրենի հողի զորությանը, չդավաճաներ մեր արյան հիշողությանը, չկորցներ մարդկային դեմքը:

Դավիթ Մկր Սարգսյան

Դիտվել է՝ 16448

Մեկնաբանություններ