Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Թուրք նախարարները հրաժարական են տալիս

    Թուրք նախարարները հրաժարական են տալիս

    23.12.2013| 10:56
    Դեկտեմբերի 17-ին Թուրքիայում սկսված «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն օպերացիան վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանն անվանել է «կեղտոտ գործողություն»` ուղղված իր դաշնակիցների դեմ և կառավարությանը վարկաբեկելու փորձ: Նրա կարծիքով գործընթացին մասնակից են նաև բարձրաստիճան օտարերկրյա դիվանագետներ.
  • Միխայիլ Խոդորկովսկու ասուլիսը Բեռլինյան պատի թանգարանում

    Միխայիլ Խոդորկովսկու ասուլիսը Բեռլինյան պատի թանգարանում

    23.12.2013| 10:52
    ЮКОС նավթային ընկերության նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին Բեռլինյան մամուլի ասուլիսում ասել է, որ չի պատրաստվում վերադառնալ բիզնես` այդ ոլորտում հաջողությունը կրկնել չի ցանկանում: «Իմ ֆինանսական վիճակն ինձ չի պարտադրում աշխատել` ապրուստ հայթայթելու համար»,-ասել է նա: Խոդորկովսկին առայժմ ցանկանում է ժամանակը նվիրել պարտքերը վերադարձնելու այն մարդկանց, ովքեր իրենից վատ վիճակում են: Նրան ժամանակ է պետք կողմնորոշվելու համար, թե ինչպես:
  • Արևմուտքից վերցրեք արժեքնե՛րը, ոչ թե երկակի ստանդարտները

    Արևմուտքից վերցրեք արժեքնե՛րը, ոչ թե երկակի ստանդարտները

    22.12.2013| 21:14
    Վերջին երկու օրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հագեցած էր արևմտամետ-ռուսամետ ավանդական վեճով: Առիթը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մի քանի ամսվա ընդմիջումից հետո ունեցած ելույթն էր Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստում: Ոչ մի նորություն չկա այն բանում, որ հերթական անգամ հայտարարվում է ՀԱԿ-ի՝ ո՛չ Արևմուտքին, ո՛չ էլ Ռուսաստանին հաճոյանալու քաղաքականության մեջ:
  • Մայդանում այսօր չորրորդ վեչեն կգումարվի

    Մայդանում այսօր չորրորդ վեչեն կգումարվի

    22.12.2013| 12:55
    Ուկրաինայի ընդդիմությունը դեռևս շարունակում է պայքարել հնարավոր մաքսայնացման դեմ և հանուն եվրաինտեգրման: Ընդդիմության երեք առաջնորդներ հայտարարություն են տարածել այսօր Մայդանում հերթական` չորրորդ համաժողովրդական վեչեն գումարելու մասին: Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի և Օլեգ Տյագնիբոկի համատեղ հայտարարության մեջ ասվում է.
  • Վարչական սահմանի երկայնքով փշալարերի տեղադրումը լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացնում

    Վարչական սահմանի երկայնքով փշալարերի տեղադրումը լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացնում

    21.12.2013| 23:39
    Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ջանքերը կրկին խաղաղ կլինեն` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա ուշադրությունը կենտրոնացրել է Վրաստանի և Ռուսաստանի միջև երկխոսության ու դրա արդյունքների վրա:
  • «Արտահանում» են վարդերի հեղափոխություն

    «Արտահանում» են վարդերի հեղափոխություն

    21.12.2013| 23:36
    Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կաշխատի ԱՄՆ-ում: Նրա Facebook-յան էջում հայտնվել է տեղեկություն, որ Վրաստանի նախկին նախագահը «միացել» է ամերիկյան Թաֆթսի համալսարանին, նա կաշխատի Ֆլեթչերի դպրոցում, որը դիվանագետներ և իրավագետներ է պատրաստում:
  • «Եկեղեցին, որը մոռացել է Աստծո հույսի և քնքշության մասին, դառնում է սառը եկեղեցի»

    «Եկեղեցին, որը մոռացել է Աստծո հույսի և քնքշության մասին, դառնում է սառը եկեղեցի»

    21.12.2013| 23:33
    Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ Սուրբ Ծնունդը կդիմավորի պապական գահին: Դեկտեմբերի 25-ի կեսօրին Սուրբ Պետրոսի տաճարի կենտրոնական պատշգամբից նա հավատացյալներին կդիմի ավանդական ուղերձով: Տոների նախօրեին Հռոմի պապը հարցազրույց է տվել Թուրինի Stampa թերթին և ասել է. «Սուրբ Ծնունդն ինձ համար հույս է և քնքշություն»:
  • Էրդողանն ընդդեմ դեսպանների

    Էրդողանն ընդդեմ դեսպանների

    21.12.2013| 23:31
    Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը դեսպաններին մեղադրել է սադրիչ գործողությունների համար` այն հետաքննության ֆոնին, որը ներառում է 24 մարդու, այդ թվում՝ երկու նախարարների որդիների:
  • Լացի և պայքարի ուկրաինական պատը

    Լացի և պայքարի ուկրաինական պատը

    21.12.2013| 23:29
    Կիևում` Անկախության մայդանում, ակտիվիստները կառուցել են Լացի և պայքարի պատ փայտե աղյուսներից, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված են Ուկրաինայի այն քաղաքների անունները, որտեղից ժամանել են ցուցարարները:
  • «Փորձում են պետության ներսում պետություն ստեղծել»

    «Փորձում են պետության ներսում պետություն ստեղծել»

    21.12.2013| 23:08
    Թուրքիայում կոռուպցիայի գործով հետաքննությունը քաղաքական ճգնաժամի է հանգեցրել։ Ոստիկանները փորձում են պարզել ոսկու կասկածելի վաճառքի հանգամանքները. խոսքը միլիոնավոր դոլարների հասնող գործարքի մասին է, որին մասնակցել են երեք նախարարների և անվանի գործարարների զավակները։ Շաբաթասկզբին ոստիկանները ձերբակալել են մոտ 80 քաղաքացիների: Նրանք մեղադրվում են կոռուպցիոն գործարքներ կատարելու և հետաքննությունը խոչընդոտելու փորձերի մեջ։