«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 
  • Մի խայթեք օձերին

    Մի խայթեք օձերին

    29.07.2013| 16:54
    Հնդիկ Միլապ Դուրվի ձեռքը գետն անցնելիս օձը կծել է: Բարկացած Դուրվը շրջվել է ու այնպես է կծել օձին, որ նա երկու կես է եղել: Օձի հետագա ճակատագիրը պարզ է, Դուրվը այժմ հիվանդանոցում է, թեպետ սողունը թունավոր չի եղել:
  • Հանրապետականները հաղթում են նաև Հյուսիսային Կիպրոսում

    Հանրապետականները հաղթում են նաև Հյուսիսային Կիպրոսում

    29.07.2013| 16:53
    Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանական ընտրություններում հաղթում է թուրքական հանրապետական կուսակցությունը, որ հավաքել է ձայների 41,2 տոկոսը, Ազգային միասնություն կուսակցությունը ստացել է 28,4 տոկոս ձայներ, երրորդ տեղում Դեմոկրատական կուսակցությունն է` 22 տոկոսով:
  • Եգիպտոսով փորձում է զբաղվել Եվրամիությունը

    Եգիպտոսով փորձում է զբաղվել Եվրամիությունը

    29.07.2013| 16:52
    ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գլխավոր հանձակատար Քեթրին Էշթոնը պատրաստվում է մեկնել Կահիրե` կարգավորելու եգիպտական ներքաղաքական ճգնաժամը:
  • Սիրիան երկու մասի կբաժանվի՞

    Սիրիան երկու մասի կբաժանվի՞

    29.07.2013| 16:52
    Սիրիայի Ազատ բանակի հրամանատարներից Օմար ալ Հոմսին, որ ղեկավարում է Դամասկոսի շրջակայքում գործող խմբավորումներից մեկը, արձագանքել է Հոմսի գրավմանը` նշելով, որ արագացվում է երկրի մասնատումը:
  • Ասադի զորքերը գրավել են Հոմսը

    Ասադի զորքերը գրավել են Հոմսը

    29.07.2013| 16:51
    Լիբանանի The Daily Star-ը տեղեկացնում է, որ Սիրիայի կառավարական զորքերը լիբանանյան Հզբոլահի աջակցությամբ գրավել են Հոմսի Խալդիյե թաղամասը` ապստամբների գկխավոր հենակետը:
  • Վերականգնվում են իսրայելա-պաղեստինյան բանակցությունները

    Վերականգնվում են իսրայելա-պաղեստինյան բանակցությունները

    29.07.2013| 10:48
    ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ երկուշաբթի Վաշինգտոնում վերականգնվում են պաղեստինա-իսրայելական բանակցությունները։ Դրանք փակուղի էին մտել 2010 թվականին։ Վերջին շրջանում պետքարտուղար Ջոն Քերին մեծ ջանքեր էր գործադրում մերձավորարևելյան խաղաղ կարգավորումը վերականգնելու ուղղությամբ։
  • Բահրեյնում օրենսդրորեն արգելվել են հանրահավաքները

    Բահրեյնում օրենսդրորեն արգելվել են հանրահավաքները

    29.07.2013| 10:47
    Բահրեյնի խորհրդարանն ընդունել է թագավորության մայրաքաղաքում ցանկացած տիպի հանրահավաք արգելելու մասին օրենք։ 2011թ. փետրվարին Բահրեյնում, ինչպես նաև շատ այլ արաբական երկրներում, սկսել են հակակառավարական հուզումներ։ Իրավիճակը բարդացել է նրանով, որ թագավորության բնակչության մեծ մասը շիաներ են, այն դեպքում, երբ երկրի կառավարումը գտնվում է սունիների ձեռքում։
  • Իտալիայում ավտոբուսը կիրճն է գլորվել. կա 37 զոհ

    Իտալիայում ավտոբուսը կիրճն է գլորվել. կա 37 զոհ

    29.07.2013| 10:45
    Ավելի քան 37 մարդ է մահացել Իտալիայի հարավում տեղի ունեցած ավտոբուսային վթարից։ 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից ոմանք ծանր վնասվածքներ են ստացել, 2-ը գտնվում են կրիտիկական վիճակում։
  • Հռոմի Պապը կոչ է անում ընդվզել

    Հռոմի Պապը կոչ է անում ընդվզել

    28.07.2013| 16:00
    Հռոմի պապը Ռիո դե Ժանեյրոյի հավատքի գլխավոր տաճարներից մեկում հավաքված հինգ հազարանոց լսարանին կոչ է արել դուրս գալ փողոց բողոքի ցույցերի և անկարգությունների: Կաթոլիկ հովվապետն ասել է, թե եկեղեցին այլևս չի կարող գտնվել չորս պատերի մեջ: «Թող ներեն ինձ եպիսկոպոսներն ու հոգևորականները, եթե երիտասարդությունն անկարգություններ անի, բայց այդպիսին է իմ խորհուրդը»,-ասել է Պապը: Պապը երիտասարդներին կոչ է արել գնահատել իրենց, բայց միաժամանակ հարգել մեծերին:
  • Ռուսների համար միգրանտները «ոչ ադեկվատ» են

    28.07.2013| 15:03
    Ռուսաստանի միգրացիայի պետական ծառայությունը հրապարակել է ներգաղթած քաղաքացիների վերջին տվյալները, որոնք վկայում են, որ օտարերկրյա քաղաքացիների հոսքը ՌԴ աճել է: Միգրացիոն ծառայությունում գրանցված քաղաքացիների շուրջ 79,5%-ը ԱՊՀ երկրներից են, որից 52,6%-ը`ՈՒզբեկստանից, Տաջիկստանից և ՈՒկրաինայից: Պաշտոնական տվյալներով՝ ընթացիկ տարում Ռուսաստան են մեկնել 11,3 մլն օտարերկրացիներ, որը 9,9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
l="nofollow">Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 25.04.2024