Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • «Երկիրը կոռումպացված է, իսկ իշխանությունը պետք է սկսի իրենից»

    «Երկիրը կոռումպացված է, իսկ իշխանությունը պետք է սկսի իրենից»

    12.06.2013| 18:01
    Կոռուպցիայի մասին խոսում են բոլորը, իսկ ով ինչ է անում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, հայտնի չէ: Իշխանությունը տարիներ շարունակ ինչ-ինչ ծրագրեր է իրականացնում արտերկրի տարբեր հիմնադրամների հետ, իսկ կոռուպցիան գնալով բարգավաճում է:
  • Հիմա Իրանը մեզ գազ տալի՞ս է, թե՞ չի տալիս

    Հիմա Իրանը մեզ գազ տալի՞ս է, թե՞ չի տալիս

    12.06.2013| 17:44
    ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հիշեցրեց իր իսկ պնդումը, թե Իրանը մեզ գազ է մատակարարում ավելի թանկ գնով, ինչն էլ աճելու է: Դրանից օրեր անց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Իրանը Հայաստանին գազ չի մատակարարում:
  • «Երբ գործ ունենք քաղաքական սպեկուլյացիաների հետ»

    «Երբ գործ ունենք քաղաքական սպեկուլյացիաների հետ»

    12.06.2013| 16:38
    Այսօր որևիցե մեկի համար դժվարություն չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով` չունենալով նրա թույլտվությունը դրա համար: Այսպիսին է օֆշորային գոտիների առանձնահատկությունը:
  • Քանի՞ աշխատատեղ է բացվել

    Քանի՞ աշխատատեղ է բացվել

    11.06.2013| 15:57
    ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե քանի աշխատատեղ է ստեղծվել: Նախարարը նշեց, որ մեզ մոտ գործազրկության մակարդակը կազմում է 17, 6 տոկոս, որը նվազել է նախորդ տարվա համեմատ:
  • «Մի անգամ նման ծրագրով Երևանում հող տվե՞լ ենք»

    «Մի անգամ նման ծրագրով Երևանում հող տվե՞լ ենք»

    11.06.2013| 13:33
    «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել: Ընդդիմադիրների խիստ քննադատության «դեմ» փորձեց կանգնել ԱԺ խոսնակը` արտահերթ ելույթով:
  • Կաթնամթերքի շուկայի քմայքները

    Կաթնամթերքի շուկայի քմայքները

    11.06.2013| 12:47
    Մենք, անշուշտ, պանրակեր ժողովուրդ ենք։ Մեր հյուսիսային սլավոն եղբայրները, գիտեք հավանաբար, կաթնասեր են և կաթնաշոռապաշտ։ Նրանք շուկայի ցնցումներից ավելի անցնցում են դուրս ելնում, զի կաթնամթերքային «խորհրդարանում» պանիրը գնային մեծամասնություն է կազմում։
  • Օգնության պահանջը  տրամաբանական պետք է լինի

    Օգնության պահանջը տրամաբանական պետք է լինի

    11.06.2013| 11:55
    «Կառավարությունը խոստացավ, որ բանկերում կսառեցնեն մեր վարկերը, բայց ձեն-ձուն դեռ չկա»,- գանգատվում էին խմբագրություն զանգահարած արմավիրցիները։
  • Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին

    Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին

    11.06.2013| 11:50
    գ) Մտավորականությունը և մամոնայի զավակները: Եթե մամոնայի զավակը վախենում է իշխանությունից, բայց ատելությունը թաքցնում, ապա մտավորականից և՛ վախենում է, և՛ նրան ատում ու դա անում է անթաքույց հաճույքով: Քանզի ինքը գենետիկորեն բթամիտ է, պաշտում է միայն իր հորը, նյութը և ստամոքսը, իսկ մտավորականը՝ Աստծուն, հոգին ու միտքը:
  • «Բաց երկնքի» շրջանակներում

    «Բաց երկնքի» շրջանակներում

    07.06.2013| 11:52
    Չնայած Հանրային խորհուրդը` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, քննարկեց «Արմավիայի» խնդիրը և ընկերությանն առաջարկեց առողջացման առաջարկ ներկայացնել, ավիացիայի վարչության պետի համար, սակայն, դա «ասնավանի» չէ։
  • Չուղարկված նամակ  մամոնայի հայ զավակներին

    Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին

    07.06.2013| 11:46
    Շատ է խոսվում Ազգային ժողովում ձեռնարկատերերի ներկայության մասին: Երբ ռուսական կայսրության Պետական դումայի առաջին գումարման կազմում տարբեր նահանգներից ընտրվեց յոթ հայ պատգամավոր (ընդ որում` միայն մեկն էր կալվածատեր), մեր ժողովրդի մեջ տարածվեց այսպիսի ասացվածք. «Դուման դմակ է, և դու էլ՝ դանակ, թլաշէ ու թլաշէ»: ՀՀ Ազգային ժողովի ձեռնարկատեր-պատգամավորն ի՞նչ է ուզում «թլաշել». ոչինչ, արդեն «թլաշել» է: Պատճառն այլ է: Փողը մշտապես իշխանության է ձգտում: Դրամատերը՝ թափանցելով իշխանական մարմին և ձեռք բերելով անձեռնմխելիություն, հաղթահարում է հոգեբանական բարդույթ՝ իրեն պատկերացնելով այս աշխարհի հզոր: