Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Արսենի Յացենյուկը կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

    Արսենի Յացենյուկը կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

    13.03.2014| 19:12
    ՈՒկրաինայի խորհրդարանը որոշում է ընդունել, որով վերականգնել է նախկին իշխանությունների կասեցրած եվրաինտեգրման ուղղությունը, որոշման օգտին քվեարկել է 252 պատգամավոր. անհրաժեշտ է եղել առնվազն 226 քվե։
  • ՈՒկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ից

    ՈՒկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ից

    13.03.2014| 19:10
    «ՈՒկրաինայում հաստատված ծայրահեղ ծանր վիճակից և, այսպես կոչված, Ղրիմի կառավարության ՝ ՌԴ-ին միավորման դիմումից հետո, ՈՒկրաինայում իրավիճակի սրացման հետ կապված մեր՝ որպես նախագահողի կողմից (2014–ին ՈՒկրաինան նախագահում է ԱՊՀ–ում) առաջարկ եղավ, որ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը անցկացվի Կիևում՝ մարտի 7-ին, բայց ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները հրաժարվեցին՝ հղում անելով իրենց զբաղվածությանը: Եղավ առաջարկ՝ անցկացնել մարտի 12-ին, բայց կրկին, ԱՊՀ երկրների արտգործնախարարները չկարողացան, ցավոք, չկարողացան»:
  • «Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է»

    «Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է»

    13.03.2014| 19:02
    «Մարտի 16-ին անցկացվելիք Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է, հետևաբար` լեգիտիմ չեն արդյունքները, ուստի Ռուսաստանն իրավունք չունի դրանք ճանաչել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում ՈՒկրաինայի դեսպան Իվան Կուխտան՝ պատասխանելով հարցին, թե Մաքսային միության անդամները և ապագա անդամ Հայաստանը ստիպված կլինե՞ն ճանաչել Ղրիմի անկախությունը:
  • ԱՄՆ ութ սենատորներ կմեկնեն Կիև

    ԱՄՆ ութ սենատորներ կմեկնեն Կիև

    13.03.2014| 19:00
    ԱՄՆ ութ սենատորներ՝ սենատոր Ջոն ՄքՔեյնի գլխավորությամբ, այս շաբաթավերջին կմեկնեն Կիև՝ ՈՒկրաինայի իշխանություններին հայտնելու ԱՄՆ-ի աջակցությունը Ռուսաստանի հետ լարվածության հարցում:
  • Մերկելը համոզված է, որ Ռուսաստանն օգտագործում է ՈՒկրաինայի թուլությունը

    Մերկելը համոզված է, որ Ռուսաստանն օգտագործում է ՈՒկրաինայի թուլությունը

    13.03.2014| 18:59
    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին մեղադրել է միջազգային կայունությանը սպառնալիք ստեղծելու համար: Նրա կարծիքով՝ Ռուսաստանն ՈՒկրաինայում տիրող անորոշության փուլում իրեն դրսևորեց ոչ որպես հարևան երկրում կայունության ապահովման գործընկեր, որն ՈՒկրաինայի հետ ունի պատմական, մշակութային և տնտեսական սերտ կապեր: Մերկելը համոզված է, որ Ռուսաստանն օգտագործում է ՈՒկրաինայի թուլությունը:
  • ԱՄՆ-ը մեկ միլիարդ դոլար է հատկացրել ՈՒկրաինային

    ԱՄՆ-ը մեկ միլիարդ դոլար է հատկացրել ՈՒկրաինային

    13.03.2014| 18:57
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ դատապարտել է Մոսկվայի դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ, այս անգամ՝ զգույշ ձևակերպումներով՝ չհիշատակելով պատժամիջոցների մասին:
  • ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ապրիլին կգան տարածաշրջան

    ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ապրիլին կգան տարածաշրջան

    13.03.2014| 18:48
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով բանակցությունների անհրաժեշտության մասին. ասված է կազմակերպության կայքի հաղորդագրության մեջ:
  • Հայկական սփյուռքն ՈՒկրաինայում շատ ակտիվ է

    Հայկական սփյուռքն ՈՒկրաինայում շատ ակտիվ է

    13.03.2014| 17:39
    «Եթե 2001 թվականի մարդահամարի արդյունքներով ՈՒկրաինայում գրանցված էր մոտ 120 հազար հայ կար, այսօր երկու կամ երեք անգամ ավել է: Սա շատ մեծ սփյուռք է, սա ՈՒկրաինայի ազգային փոքրամասնություններից մեկն է, ունի մեր երկրում պատմության, ճարտապետության շատ մեծ թվով հուշարձաններ։ Եվ պետությունն ամեն ինչ անում է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի զարգացման համար: Ասեմ ավելին՝ հայկական սփյուռքը շատ ակտիվ է, ներկայացված է պետության բոլոր մարմիններում, այդ թվում՝ ՈՒկրաինայի Գերագույն Ռադայում և իշխանության տեղական մարմիններում»:
  • «Արտեկը»` կռվախնձո՞ր

    «Արտեկը»` կռվախնձո՞ր

    13.03.2014| 17:08
    Ղրիմի իշխանությունները հայտարարել են ՈՒկրաինայի ենթակայությունից «Արտեկ» մանկական միջազգային ճամբարը դուրս բերելու մտադրության մասին: Այս հայտարարությամբ հանդես է եկել ինքնավար հանրապետության խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը РИА НОВОСТИ-ին տված հարցազրույցում:
  • Հարցրեք ձեր իշխանություններին

    Հարցրեք ձեր իշխանություններին

    13.03.2014| 17:04
    Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, Երևանում ՈՒկրաինայի դեսպան Իվան Կուխտան ասել է. «Չեմ կարող ասել՝ ինչ դիրքորոշում է, ես գիտեմ, որ Հայաստանի նախագահը Դուբլինում համապատասխան հայտարարություն է արել, որ Հայաստանը հարցի խաղաղ կարգավորման օգտին է: Ահա, սա է Հայաստանի դիրքորոշումը»: