03.02.2014|
14:28
ՈՒկրաինայի ընդդիմադիր առաջնորդները ֆինանսական օգնության խնդրանքով դիմել են Արևմուտքի երկրներին: Այս մասին լրատվամիջոցներին ասել է «Բատկիվշչինայի» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը: «Մենք խոսել ենք արևմտյան մեր գործընկերների հետ և նրանց ասել, որ մեզ ֆինանսական օգնություն է պետք», - ասել է Յացենյուկը` ընդգծելով, որ «մենք» բառը վերաբերում է ուկրաինացի ժողովրդին: Ըստ քաղաքական գործչի, Յանուկովիչի վարչակազմը չպետք է ստանա ոչ մի կոպեկ: Յացենյուկն իր այս հայտարարությունն արել է Կիևի Անկախության հրապարակում` «Ժողովրդական վեչեի» ժամանակ: Բողոքի ակցիան, որն ավանդաբար անցկացվում է կիրակի օրը, փետրվարի 2-ին դարձյալ հավաքել է տասնյակ հազարավոր մարդկանց: