-
26.01.2014|
16:44
Սիրիայի ազգային դաշինքի առաջնորդ Ահմեդ Ջարբան, ով այս օրերին մասնակցում է «Ժնև -2» գիտաժողովին, Սիրիայի իշխանություններից պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
-
26.01.2014|
12:51
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական կամքը` առավել չափով»,- գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր թվիթերյան էջում: «Ստատուս քվոն անընդունելի է»,- նշել է Ուորլիքը:
-
26.01.2014|
12:25
France presse-ի հաղորդմամբ Ֆրանսուա Օլանդի և Վալերի Տրիերվեյլերի «համատեղ կյանքն ավարտվել է»: Լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ Օլանդի հարաբերությունները սկսվել են 2007-ից: Նրանք երբեք չենք ձևակերպել իրենց հարաբերությունները որևէ ձևով: Չնայած սրան Վալերին Օլանդի նախագահ ընտրվելուց հետո համաձFrance presse-ի հաղորդմամբ, Ֆրանսուա Օլանդի և Վալերի Տրիերվեյլերի «համատեղ կյանքն ավարտվել է»: Լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ Օլանդի հարաբերությունները սկսվել են 2007-ից: Նրանք երբեք չենք ձևակերպել իրենց հարաբերությունները որևէ ձևով: Չնայած սրան Վալերին Օլանդի նախագահ ընտրվելուց հետո համաձայնել է ստանձնել երկրի առաջին տիկնոջ պարտականությունները:այնել է ստանձնել երկրի առաջին տիկնոջ պարտականությունները:
-
26.01.2014|
11:59
«Ժողովուրդն է ընտրում առաջնորդներին, ոչ թե դուք», -գրել է «Բատկիվշչինայի» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը իր ֆեյսբուքյան էջում նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո: Եվրամայդանում նա ասել է, որ ընդդիմությունը պատրաստ է ընդունել Յանուկովիչի առաջարկը` ստանձնել կառավարության ղեկավարությունը միայն Մայդանի պահանջների կատարումից հետո: Բանակցությունները կշարունակվեն, քանի դեռ իշխանությունը չի կատարել Եվրամայդանի պահանջները:
-
25.01.2014|
16:53
ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Կիևի դեպքերը` կարծիք հայտնելով, որ քաղաքակիրթ ձևով ՈՒկրաինայի բաժանումը կօգնի լուծել երկրում առաջացած խնդիրները: Նա ներկայացրել է կոնֆլիկտի լուծման իր տարբերակը:
-
25.01.2014|
16:51
Ռուսաստանը կարող է երկարացնել ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի` ՌԴ-ում մնալու ժամկետը: Այս մասին հաղորդել է New York Times-ը` հղում անելով ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովին:
-
25.01.2014|
16:49
Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում հունվարի 23-ին կայացավ Սիրիայի իրավիճակի կարգավորմանն ուղված «Ժնև-2» խաղաղության համագումարը: Կլոր սեղանի շուրջ բանակցություններ վարելու և երկխոսության միջոցով Սիրիայի խնդիրներին լուծում տալու վերաբերյալ համաձայնության էին եկել երկու կողմերն էլ` և՛ Սիրիայի կառավարությունը, և՛ ընդդիմությունը:
-
25.01.2014|
13:22
МЕНАТЕП-ի նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևը երեկ երեկոյան դուրս է եկել Վելսկու գաղութից և մեկնել Մոսկվա: Հունվարի 23-ին ՌԴ Գերագույն դատարանը վճիռ է կայացրել Պլատոն Լեբեդևի ազատման մասին:
-
25.01.2014|
13:21
«Կառավարությունը փոխելը բավարար չէ, պետք է փոխել խաղի կանոնները և մարդկանց ապագայի զարգացման հստակ ծրագիր տալ»,- ասել է Վիտալի Կլիչկոն Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո, ում հետ քննարկել է ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները:
-
25.01.2014|
13:19
«Դեռևս մեկ ամիս առաջ կարելի էր հեռանալ, եթե լիներ ՆԳ նախարար Զախարչենկոյի հրաժարականը, դեռևս երկու շաբաթ առաջ կարելի էր մարդկանց բավարարել կառավարության հրաժարականով: Այսօր մարդիկ պահանջում են նախագահի հրաժարականը»,- հայտարարել է «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն: