08.11.2013|
11:26
«Ձուկը գլխից է նեխում, բայց մաքրում են պոչից»։ Խոսքն այս, դարերով թրծված, ձեզ եմ առաքում, արգո իշխանապետեր, այն դարձրեք ձեր հակինթ ականջներին օղ և կշահեք մեծապես (հանրության ձայնին ականջ դնելը անհետևանք չի մնա), մի շնչում կվերածնվեք ու կդառնաք մեր պարծանքն ու զմայլանքը, քաղցր, ինչպես դդմի մուրաբա, մշտադալար, հանց վաղգարնանային վարունգը, և աշխատասեր` ասֆալտապատ սարքի պես։