04.11.2013|
16:53
Այո՜, հասունացել է պահը, Հրազդանի կիրճում անհրաժեշտ է անվանափոխություն կատարել. գետի ձախ ափին դիրքավորված «Վենեցիա» ռեստորանը այսուհետև կոչել «Նոր Բաբելոն»։ Ինչո՞ւ, հարցրեք Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի, Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցի և Բլուր թաղամասի բնակչությանը, հարցրեք և նրանք կպատասխանեն ձեզ, որ ցանկացած զվարճավայրի (սույն պարագայում՝ «Վենեցիա» ռեստորանի) անվանումն ու նրա գործը պիտի համահունչ լինեն։