ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    01.07.2014| 00:37
    ... թե Տիգրան Սարգսյանի դեսպան նշանակվելն ահավոր ծանր են տարել իշխանական հայտնի թևերում, ինչպես նաև ԲՀԿ-ում, մասնավորապես քոչարյանական «գաղափարական» թևում, ուր ամեն ինչ անում էին, որպեսզի նախկին վարչապետը «պատասխանատվության ենթարկվի»։
  • Ասում են...

    Ասում են...

    27.06.2014| 01:04
    ...թե կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անվերջ պրոբլեմներ է ունենում, կոնֆլիկտների մեջ է հայտնվում կառավարության գրեթե բոլոր անդամների հետ:
  • Ասում են...

    Ասում են...

    24.06.2014| 01:14
    ...թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ընդդիմադիր վերջին թունդ ելույթները պայմանավորված են նրանով, որ վերջինս խիստ նեղացել է իշխանություններից՝ իր հանդեպ «անարդարացի» լինելու համար։
  • Ասում են...

    Ասում են...

    20.06.2014| 01:02
    ...թե ՀԱԿ-ում ամեն ինչ արել են, որպեսզի աչքառ չհանվեն ՀԱԿ երիտկառույցում Արամ Մանուկյանի որդու և Լևոն Զուրաբյանի համախոհների միջև բավականին երկար ժամանակ ընթացող տարաձայնությունները, և անչափ ծանր են տարել, երբ այն հրապարակայնացվել է:
  • Ասում են...

    Ասում են...

    17.06.2014| 00:34
    ...թե Հովիկ Աբրահամյանի` իր փեսաներին շատ արագ «յուղոտ» աշխատանքի տեղավորելը ոչ միայն հարկային մարմինների, այլև նախարարների զարմանքին է արժանացել։
  • Ասում են...

    Ասում են...

    13.06.2014| 00:46
    ...թե կառավարության ղեկավարի համար խիստ անսպասելի է եղել նախորդ օրը կառավարության շենքի մոտ եկած «Դեմերի» պահվածքը, երբ ամոթանք են տվել, ասել են` իր ոչ մի խոսքին չեն հավատում, որովհետև ինչպես ընդդիմության, այնպես էլ «Դեմի» հսկիչ փաթեթը հիմնականում կառավարության ձեռքում է:
  • Ասում են...

    Ասում են...

    10.06.2014| 01:46
    ...թե Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը կուլիսային պայմանավորվածության արդյունք է եղել, չնայած առաջին նախագահը շատ կոշտ էր արտահայտվել Հովիկ Աբրահամյանի մասին։
  • Ասում են...

    Ասում են...

    06.06.2014| 00:30
    ...թե ՀՀԿ-ում և կից «ֆիլիալներում» լայնամասշտաբ «տենդերներ» են հայտարարված, թե ով ավելի արագ ու արդյունավետ կքծնի Հովիկ Աբրահամյանին, կմտնի նրա «բարձր հովանու» տակ, որովհետև, ի տարբերություն «հին» վարչապետի, «նորը» յուրայինների առաջ «կարմիր լույս» վառելու «մշակութաբանություն» ունի:
  • Ասում են...

    Ասում են...

    03.06.2014| 11:36
    …թե այս օրերին նախարարի աթոռին «վերադարձած» Կարեն Ճշմարիտյանը, ով փորձում է «ճշմարիտ-ճշմարիտ» մեկնաբանել ստվերային տնտեսության կրճատման հնարավոր տարբերակները, պատգամավորությանը զուգահեռ նաև դասախոսական «մանդատ» ուներ:
  • Ասում են...

    Ասում են...

    30.05.2014| 00:29
    ...թե չնայած Գագիկ Ծառուկյանը կյանք չունի առանց Վովա Գասպարյանի, որ Սերժ Սարգսյանի կենացներից հետո երկրորդ հորիզոնականում հենց Զորավարի կենացն է վերջինս հոտնկայս խմում, այնուհանդերձ, հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, վերջին շրջանում բավականին ջերմացել են նաև նրա ու ԱԱԾ-ի ղեկավարի հարաբերությունները: