Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանում գորգագործության ճյուղը բարձիթողի վիճակում է

Հայաստանում գորգագործության ճյուղը բարձիթողի վիճակում է
07.06.2012 | 00:03

ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում զետեղված տեղեկության համաձայն` միայն 2011 թվականին Ադրբեջանից Հայաստան է ներկրվել 8,5 հազար դոլար մաքսային արժեքով 29,9 հազար քառակուսի մետր գորգ: Նշված ժամանակահատվածում Հայաստանը գորգեր է ներմուծել նաև Աֆղանստանից, Լեհաստանից, Բելգիայից: 2010 թվականին վերոհիշյալ երկրներից ներմուծումը 72,4 հազար քմ է , իսկ 2011 թվականինը` 69,5 հազար քմ: Այնինչ, դրա դիմաց, վերջին երկու տարում, Հայաստանից գորգերի արտահանումը կազմել է ընդամենը 1,4 հազար քմ:
Ներմուծված գորգերի մաքսային միջին արժեքը 2011 թվականին` 1 քմ-ի հաշվով կազմել է 12 դոլար, իսկ արտահանվածներինը` 55 դոլար: Հայկական գորգերը հիմնականում արտահանվել են ԱՄՆ: Այսինքն` Հայաստանը մասնագիտանում է թանկ գորգերի արտահանման շուկայում` ներմուծելով էժանագինը:
Մասնագետների խոսքերով, վերջին երկու տասնամյակում այդ կարևորագույն ճյուղի` բարձիթողի վիճակում հայտնվելու հետևանքով նույն ժամանակահատվածում ադրբեջանցիները բավականին հաջողությամբ «սեփականաշնորհել են» գորգագործության ճյուղը և այսօր հայկական ավանդական նախշերով «ադրբեջանական» գորգերի ցուցահանդեսներ են անցկացնում աշխարհով մեկ: Այդ երկրի իշխանություններն ամեն ինչ անում են գորգագործությունն ադրբեջանական բրենդի վերածելու համար: Արդյունքում` գորգագործությունն Ադրբեջանում զարգանում է, իսկ Հայաստանում անկում է ապրում:
Հավաստի աղբյուրների տեղեկատվությամբ, միայն վերջին 35 տարում Հայաստանից այս կամ այն ճանապարհով դուրս են հանվել 100 հազարից ավելի արժեքավոր գորգեր: Այդ պատճառով այժմ հայկական թանգարաններում 18-րդ դարից ավելի վաղ ժամանակաշրջանի գորգ չկա, իսկ ներկայումս պահպանվողների քանակը չի անցնում 5 հազարից:
Հայկական գորգերը, որոնք դարերից եկող և սերնդեսերունդ փոխանցվող իրենց հորինվածքներով և զարդանախշերի լեզվով պատմում են մեր ժողովրդի ավանդույթները, ապրելակերպն ու հավատը, զարդարել են անգամ Ալեքսանդր Մակեդոնացու և Ներոնի պալատները: Հայկական գորգերի մասին իր «Ոդիսականում» հիշատակել է անգամ հանճարեղ Հոմերոսը, ասելով, որ հայերը հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը: Հայկական գորգերը, հատկապես հուշ-արձանագրություններ ունեցող բանվածքները, ոչ միայն մեր ժողովրդի ոչ վաղ անցյալի սովորույթների, ապրելակերպի և կենցաղի վկաներն են, այլև ազգային արժեք և հարստություն:
Հավելենք նաև, որ գորգագործության հին ավանդույթներ ունեցող Հայաստանի հարյուրավոր տարիների պատմություն ունեցող գորգերի և կարպետների հազվագյուտ նմուշներն այսօր ցուցադրվում են աշխարհի լավագույն թանգարաններում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 8327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ