Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նախարարը խոսեց թվերով

Նախարարը խոսեց թվերով
07.06.2012 | 06:00

Կառավարության այսօրվա նիստում առաջինը որպես ավետաբեր զեկուցեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։ Նա գոհ էր 2012-ի առաջին հինգ ամսվա տնտեսական ցուցանիշներից։

«5 ամսվա կտրվածքով մենք ունենք գնաճի ցուցանիշ, որը 12 ամսվա համար կես տոկոս է և բավականին ցածր-կայուն միջավայր է։ Եթե մենք դիտարկենք մայիսի վերջին ամփոփված 4 ամիսների կատարողականը, ապա կտեսնենք, որ ունենք տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ՝ 7,2 տոկոս, ընդ որում, ուրախալին այստեղ արդյունաբերության ցուցանիշն է, որը 4 ամսվա կտրվածքով կազմել է 115,3 տոկոս»,- ներկայացրեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության աճ, որը նույնպես վկայում է արդյունաբերական զբաղվածության մասին։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա, ըստ ներկայացվածի, այն 118,7 տոկոս է` 2011-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածի նկատմամբ, երբ ներմուծումը կազմել է 18,7 տոկոս։
«Եթե անդրադառնանք պետական բյուջեի ցուցանիշներին, ապա կտեսնենք, որ առաջին 5 ամիսների համար հարկային եկամուտները և սոցվճարները կազմել են 322 միլիարդ 758 միլիոն դրամ, այդ թվում` հարկային եկամուտները և պետական տուրքերը՝ 272 միլիարդ դրամ: Քանի որ ունենք 6 ամսվա հաստատված կանխատեսումներ, հինգ ամսվա կտրվածքով Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է կես միլիարդ դրամ ավելի գումար։ Եթե նայենք ծախսերին, ապա դրանք կազմում են 341 միլիարդ դրամ։ ՈՒնեցել ենք 9,5 միլիարդ դրամի դեֆիցիտ, ընդ որում, կիսամյակի համար ծրագրել էինք ավելի մեծ դեֆիցիտ, սակայն այն ավելի փոքր է, քանի որ ունենք տոկոսային եկամուտների 3 միլիարդ դրամի ավելացում։ Բացի դրանից, ունենք ծախսերի որոշակի թերակատարում, ինչը հիմնականում պայմանավորված է սեզոնայնությամբ։ Յուրաքանչյուր տարի 6 ամսվա կտրվածքով մոտ 8-10 տոկոսով ծրագրվածից ավելի քիչ ծախս ենք կատարում։ Ճիշտ նույն միտումը նաև այս տարի է։ Այսինքն, ծախսային մասով մենք գտնվում ենք բնականոն ընթացքում, որը եղել է նախորդ տարիների պատճառով»,- պարզաբանեց նախարարը և նշեց, որ եկամուտներն ամբողջովին կատարվել են և մոտ կես միլիարդով` գերակատարվել։ «Դրա պատճառով մենք ունենք դեֆիցիտի ցուցանիշ, որն ավելի ցածր է, քան ծրագրված էր։ Այն 9,5 միլիարդ դրամի շրջանակում է»,- խոսքն ավարտելով` ասաց Վաչե Գաբրիելյանը։
Թվերը` թվեր, իսկ թե գործնականում այդ թվերը ինչպես կանդրադառնան մարդկանց սոցիալ-տնտեսական կարգավիճակի վրա, կարծում ենք, ակնհայտ կլինի տարեվերջին։

Դիտվել է՝ 2673

Մեկնաբանություններ