Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երևանի շուկաներում գյուղմթերքների մանրածախ գներում մասնագետները արձանագրել են փոփոխություններ

Երևանի շուկաներում գյուղմթերքների մանրածախ գներում մասնագետները արձանագրել են փոփոխություններ
10.06.2012 | 03:01

Երևանի շուկաներում վերջին երկու օրում անցկացրած դիտարկումների ընթացում գյուղատնտեսական մթերքների մանրածախ գներում ԳԱՀԿ-ի (Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն) մասնագետները արձանագրել են փոփոխություններ: Այսպես` կարտոֆիլի մեկ կգ-ն, որը 2011 թվականի այս օրերին վաճառվել է 410 դրամով` ներկայումս տատանվում է 150-250 դրամի սահմաններում: Այսինքն` նշված պարենամթերքի գինը անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 52,2 տոկոսով, իսկ անցած ամսվա նկատմամբ` 9,2 տոկոսով: Նշենք, որ 2008 թվականի հունիսի առաջին տասնօրյակում այն 152 դրամ էր, 2009-ին` 123, իսկ 2010 թվականին` 188 դրամ: Պոմիդորի և վարունգի վաճառքի միջին գները ներկայումս 768 և 287 դրամ են (2011-ին 795 և 295 դրամ), նվազումը, համապատասխանաբա, 3,4 և 2,2 տոկոս: Ճակնդեղի և գազարի վաճառքի գները նվազել են 62,7 և 52,4 տոկոսով և վաճառվում են համապատասխանաբար` 300-330 դրամով, նախորդ ամսվա համեմատ աճելով` 25,3 տոկոսով: Դրա փոխարեն աճել է ( 4,3 տոկոսով) գլուխ սոխի գինը և վաճառվում է կգ-ն` 250-400 դրամով: Մրգերից` խնձորի վաճառքի միջին գինը նվազել է 63,8 տոկոսով (վաճառվում է 200-600 դրամով), կեռասինը` 33,9 (կգ-ն 400-1200 դրամ է), ելակինը նվազել է 27 տոկոսով (վաճառվում է 400-800 դրամով): Գառան և հավի մսի վաճառքի միջին գները, համապատասխանաբար, 3150 և 1437 դրամ են, կամ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել են 9,2 և 1,9 տոկոսով: Նվազել է նաև (8,6 տոկոսով) իշխան ձկնատեսակի գինը և վաճառվում է կգ-ն` 1600-1750 դրամով: Դրա փոխարեն տավարի մսի գինը, նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ, աճել է 6,4 տոկոսով և տատանվում է կգ-ն 2475-2550 դրամի սահմաններում և 22, 6 տոկոսով էլ` խոզի մսի գինը և վաճառվում է 2600-3500 դրամի սահմաններում: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 11,3 տոկոսով նվազման միտում է արձանագրվել պանրատեսակների ( «Լոռի»,«Չանախ») ապրանքախմբում, որոնք վաճառվում են կգ-ն` 1450-2200 դրամով: Հատիկ լոբու գինը նախորդ տարվա համեմատ նվազել է 4,5 տոկոսով և վաճառվում է 800-140 դրամով, իսկ ձվինը` 10,7 տոկոսով և վաճառվում է հատը 45-60 դրամ միջին գնով: Նշենք նաև, որ 20 տոկոսով նվազել է ցորենի վաճառքի միջին գինը և ներկայումս այն վաճառվում է կգ-ն 200 դրամով: Շուկաներում ամենաթանկ վաճառվող գյուղատնտեսական մթերքները, ըստ մասնագետների, շարունակում են մնալ նուշն ու ընկույզը, որոնց գները տատանվում են, համապատասխանաբար, 3475-5175 դրամի սահմաններում: Նույն աղբյուրի համաձայն համեմատաբար ցածր գներով աչքի է ընկնում Երևանի թիվ 4 (Մալաթիա) շուկան:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ