05.07.2015|
13:46
Ցուցարարները մինչև երկուշաբթի, ժամը 21։00-ն ժամանակ տվեցին իշխանություններին։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նախաձեռնության հանրային կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը երեկ երեկոյան հայտարարեց՝ իրենց պահանջների չկատարման դեպքում սկսում են «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան՝ ամեն օր Բաղրամյան պողոտայում առաջ տանելով որպես բարիկադ ծառայող աղբամանները։
«Դիմում ենք իշխանություններին՝ Բաղրամյան պողոտան չենք բացելու, քանի դեռ մեր պահանջները կատարված չեն։