Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երիտասարդները պայքարում են թմրամոլության դեմ

Երիտասարդները պայքարում են թմրամոլության դեմ
27.06.2012 | 12:10

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հունիսի 26-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ անցկացրին «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը։ Այն նպատակ ուներ երիտասարդությանը տեղեկացնել թմրանյութերի կործանարար հետևանքների մասին։
Ինչպես նշեց ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ամբողջ աշխարհում թմրամոլությունն արդիական խնդիր է. տարեցտարի ավելանում է թմրամոլների թիվը։ «Վերջին 10 տարիների ընթացքում թմրանյութ օգտագործողների թիվն աշխարհում 180 միլիոնից հասել է 210 միլիոնի, ինչը մտահոգիչ է։ Հայաստանում թմրամիջոցներ օգտագործողների թիվը, համեմատած այլ երկրների հետ, այդքան մեծ չէ, սակայն մեզ մոտ էլ առկա է թմրամոլների աճի միտում, և նման ակցիաները նպատակ ունեն իրազեկել հանրությանը, հատկապես երիտասարդներին, թմրանյութերի կործանարար ազդեցության մասին, ինչը կնպաստի երևույթի կանխարգելմանը»,- նշեց Կարեն Ավագյանը։ Նա նաև մտահոգիչ համարեց այն, որ Հայաստանում թմրամոլների 40 տոկոսը մինչև 35 տարեկան երիտասարդներ են։ Շատ հաճախ ինֆորմացիայի բացակայությունն է, որ երիտասարդներին մղում է դեպի թմրամիջոցները։ Կարեն Ավագյանն ընդգծեց նաև, որ այս չարիքի դեմ հնարավոր է լիարժեք պայքարել միայն ամբողջ հասարակության ուժերը համախմբելով։
Միջոցառումն ուղեկցվում էր համերգային ծրագրով. «Դորիանս» խումբն իր ռոքային կատարումներով քարոզում էր զերծ մնալ թմրամիջոցներից։ Ըստ «Դորիանսի» մենակատար Գոռ Սուջյանի՝ իր համար ավելի լավ թմրանյութ, քան երաժշտությունն է, գոյություն չունի։
«Ապրել եմ ուզում» խորագրով ակցիայի ընթացքում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողներն իրենց պատկերած նկարների միջոցով հանրության ուշադրությունն էին սևեռում թմրամոլության հետևանքների վրա, երևույթ, որն աշխարհում տարեկան մոտ 200 հազար մարդու մահվան պատճառ է դառնում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն էլ կարծում է, որ հասարակությունը չպետք է անտարբեր լինի թմրամոլության դեմ պայքարում։ Հասարակության տարբեր շերտերի համագործակցության պարագայում միայն կարելի է կասեցնել այս չարիքը։ Նա նաև տեղեկացրեց, որ ակցիայի ընթացքում ուսանողների պատկերած նկարները հետագայում կնվիրվեն տարբեր բուժհաստատությունների։


Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Լուսանկարներ

. .
  • «Ապրել եմ ուզում»
  • «Ապրել եմ ուզում»1
  • «Ապրել եմ ուզում»2
  • «Ապրել եմ ուզում»3
  • «Ապրել եմ ուզում»4
  • «Ապրել եմ ուզում»5
  • «Ապրել եմ ուզում»6
  • «Ապրել եմ ուզում»7
Դիտվել է՝ 1734

Մեկնաբանություններ