Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մոռանալ ո՞ւմ՝ կառավարությա՛նը

Մոռանալ ո՞ւմ՝  կառավարությա՛նը
14.02.2014 | 02:10

«Արքայի» հրամանով չորս ընդդիմադիր ուժերը… չէ, կարծես շփոթում ենք, հին հույները հավաքվում էին Աթենքի հրապարակում, ու արքան նրանց երեք անգամ հարցնում էր` մոռանալ ո՞ւմ:
-Հերոստրատի՛ն:
Այն Հերոստրատին, որ վառեց Արտեմիսի տաճարը:
Պարզվում է` մարդկային պատմությունը ոչ մի քայլ առաջ չի արել անցնող հազարամյակների ընթացքում: Փաստորեն, ճիշտ էր Հովիկ Արգամիչը, երբ ասում էր` քաղաքականության համար խելք պետք չէ: Քանզի ամեն առավոտ հույները, փաստորեն, ոչ թե մոռանում, այլ երեք անգամ հիշում էին Հերոստրատին:
Նույնը խորհրդարանում հավաքված ոչ իշխանական չորս ուժերը, որոնք քննարկում են, թե «ինչպես մոռանալ կառավարությանը»:
«Ինչու-ն, ինչպես-ն ու ում-ովը» չհիշեցնենք: Քոչարյանն շտապում է: Նա ժամանակ չունի: Իրավիճակն ամենապատեհն է՝ կառավարության թույլ տված սխալների, այդ թվում՝ ՍԴ-ի ստեղծած բուռն խառնաշփոթի, աներևակայելիորեն նոսրացված գազի գների, սոցիալական «սղության» և աշխարհաքաղաքական պատճառներով: Պետք է շատ արագ մեծ ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի վրա, որպեսզի վերջինս.
ա) վարչապետ փոխի, որովհետև եթե այս պահին նա վարչապետին չփոխի, ու Մաքսային միության «վեքսիլը» ստորագրի Տիգրան Սարգսյանը, դա, ըստ ամենայնի, նշանակելու է, որ նրա «քուղերը» Ռուսաստան-Յուրոփ համաձայնությամբ պետք է կապվեն 2018-ին: Ի դեպ, սա է նաև պատճառը, որ Քոչարյանը դեռ չի կողմնորոշվում՝ ինչ ասել Մաքսայինի հաշվով: Եվ ընդհանրապես. ասե՞լ, թե՞ չասել: Հո սկուտեղի վրա Տիգրան և Սերժ Սարգսյաններին «համադամ» չի՞ մատուցելու:
բ) ՈՒ թե Սերժ Սարգսյանը Քոչարյանին չնշանակի վարչապետ, պետք է միջանկյալ, բայց Քոչարյանի համար ընդունելի մեկին դնի այդ «պոստին», որպես «անցումային կառավարություն», որպեսզի Քոչարյանը կարողանա հեշտորեն նրա ձեռքից վերցնել «թագը»:
ՈՒ հիմա խորհրդարանական չորս կուսակցությունները, որոնք առաջին հերթին ունեն մեկ գերխնդիր` կենդանի մնալ, չընկնել ոտքի տակ, որովհետև նրանց քաղաքացիական ակտիվիստները կարմիր քարտ են ցույց տալիս անվերջ, ասում` մի խանգարեք, մի փսորեք մեր պայքարը, և ուրեմն, խորհրդարանական կվարտետը, որպեսզի ցույց տա, թե մի բան է անում` իր գոյությունն առաջին հերթին Սերժ Սարգսյանի, ապա և` Քոչարյանի աչքում արդարացնելու համար, հավաքվում, փակվում է սենյակում, իրենց տեսլականները դնում իրար դեմ, ու որպեսզի իրենց պարապուրդի չմատնեն, թույլ են տալիս ասուլիս տա միայն մեկը:
Եվ այդ մեկը «Ժառանգության» Ռուբեն Հակոբյանն է:
Կներեք, «Ժառանգությունը» քանի՞ հոգուց է բաղկացած խորհրդարանում: Ցավով ու տագնապով եմ տեղեկացնում՝ մեկ, և այդ մեկը, այո, Ռուբեն Հակոբյանն է (Թևան Պողոսյանը կուսանդամ չէ, Զառան էլ գնացել է հեռու երկիր):
Դե հիմա ինձ ասեք` դա ծաղր չէ՞ հենց էդ նույն` կառավարությանը «մոռացող» ուժերի համար: Հարց` ինչո՞ւ չեն մոռանում կառավարությանը ՀՅԴ-ի, էլ առավել` ԲՀԿ-ի «տեսքով»։
Եվ վերջում՝ օգտակար ու բարի խորհուրդ «մոռացողներին»:
-Թութո՜ւն ցանեք, թութո՛ւն, քանզի, անգամ համաձայնության գալու դեպքում, ձեր ձեռնարկը մերժվելու է մեծամասնության կողմից:
Ինչո՞ւ եք այդքան ու այդպես անողոք «մոռանում» կառավարությանը, երբ իրականում ձեր հարայ-հրոցը պնդացնում է վերջինիս դիրքերը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ