Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.06.2018 | 02:13

Ասա՛ գլխավորը, քիչ խոսքով` շատը։ Եղի՛ր նրա նման, ով իմանում է, բայց լուռ է լինում։ Մեծամեծներին մի՛ հավասարվիր, և ուր նրանք խոսում են, մի՛ շաղակրատիր։ Որոտից առաջ փայլակն է շուտ երևում, իսկ ամոթխածից առաջ շնորհն է շտապում։ Զարթնի՛ր ժամանակին, մի՛ եղիր վերջինը, գնա՛ քո տունը և մի՛ ծուլացիր։ Զվարճացի՛ր այնտեղ և քո կա՛մքն արա, բայց ոչ մեղք գործելով և ամբարտավանությամբ։ Այս բաների համար օրհնի՛ր քո Արարչին, որ կերակրում է քեզ իր բարիքներով։


Սիրաքի իմաստություն 35. 11-17

Դիտվել է՝ 2072

Մեկնաբանություններ