Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իմ ընկեր Նիկօն

Իմ ընկեր Նիկօն
11.12.2018 | 01:28

Նկարիչ Նիկոլայ Մանուկյանը, իմ հարյուր տարվա ընկեր Նիկօն... Բոլոր թերթերի, հանդեսների, հրատարակչությունների Նիկօն ու Նիկոլայ Մանուկյանը։ Խլխլեցինք նրան որպես նկարիչ, խլխլեցինք որպես ընկեր։ Իսկ ինքը կար իր համար այնպես, ինչպես միայն ինքը կարող էր լինել` շվայտորեն շռայլ, ստացած հոնորարները, իսկ ավելի շատ ընկերությունը ընկերների շրջապատում մսխող, շնորհքը, տաղանդը սրան-նրան բաժանող։ ՈՒ մի քիչ էլ կռվազան, որ իր բարության առաջին երեսն էր, ու մի քիչ էլ ինքնասածի, կողը հաստ, մի իսկական ծուռ, որ իր հպարտանքի անփախցնելի առիթն էր` «Ի՞նչ անեմ, մշեցու ծոռ եմ»:
Նիկօն, օ՜...


Նա ընկերների հետ կապվեց նախ և առաջ իր գործով, որ ահագին էր` գեղանկարներ, ծաղրանկարներ, գրքերի, ամսագրերի ձևավորումներ, ու բոլորն էլ` իր ճաշակի ու տաղանդի դրոշմով։ Եթե չէր երևում, ուրեմն իր այդ գործին էր։ Կամ արտասահմանում, բայց էլի նույն գործին։ Տարիներ առաջ Հունաստանում գործուղումն ավարտելուց ու վերադառնալուց հետո իր նկարներից այնքան չէր խոսում, որքան իր նկարների, ցուցահանդեսի հովանավորներից` Կարապետ Գալֆայանից ու պարոն Գրիգորից։ Նիկօն էր էլի, սիրտը կպել էր...
Իմ սիրտն էլ իրեն էր կպել` իմ ընկեր Նիկօյին, մեր բոլորի ընկեր Նիկօյին։ ՈՒ էդպես կպած էլ կմնա մեզ հատկացված երկնային կյանքի ողջ ընթացքում։


Նորայր ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Նախկին «Երեկոյան Երևանի» վերջին գլխավոր խմբագիր

Դիտվել է՝ 1636

Մեկնաբանություններ