Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ինչու՞ էր Բակո Սահակյանը Երևան եկել

Ինչու՞ էր Բակո Սահակյանը Երևան եկել
14.12.2018 | 12:28

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ Երևան էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են ՀՀ ու ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, ԼՂՀ և ՀՀ 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող հարցեր: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Բակո Սահակյանի՝ Երևան գալու և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պատճառներն իրականում այլ են: ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի պաշտոնյաների և ՀՀ վարչապետ Փաշինյանի միջև մի քանի անգամ խոսքերի «փոխհրաձգություն» եղավ:

Արցախցի պաշտոնյաները կոշտ մեկնաբանություններ էին արել սկզբում Սասուն Միքայելյանի, հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ` առանց բովանդակությանն ամբողջությամբ ծանոթանալու, այլ բավարարվելով միայն խոսքերի՝ կոնտեքստից կտրված հատվածներով, որ շատ կայքեր որպես վերնագիր էին դրել: Փաշինյանը երկու դեպքում էլ պատասխանեց, ընդ որում՝ երկրորդ անգամ հորդորելով անձամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև լարվածությունն անհանգստացրել է Արցախի իշխանության շատ ներկայացուցիչների և Ստեփանակերտում օրեր շարունակ քննարկումներ են ծավալվել` փորձելով իրավիճակը մեղմելու ելքեր գտնել: Արցախի իշխանության մեջ էլ կարծիքները միատեսակ չեն եղել. մի մասն ասել է, թե հաշտության առաջին քայլը ՀՀ-ն պետք է անի, բայց շատերը պնդել են, որ Հայաստանն իրենց մեծ եղբայրն է, հակադրվելու իրավունք չունեն, առավել ևս՝ իրենք են սխալ եղել մարդկային ու իրավական տեսանկյունից, հետևաբար պետք է ներողություն խնդրել ու հաշտվել: Նաև որոշվել է, որ դա կարող է անել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ում էլ գործուղել են Երևան: Իսկ այս հանդիպմանը հնարավոր է` Արցախում հաջորդի պաշտոնանկությունների շարք»:

Դիտվել է՝ 2886

Մեկնաբանություններ