Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հնարավոր է` Պորոշենկոն չառաջադրի թեկնածությունը նախագահական ընտրություններում

Հնարավոր է` Պորոշենկոն չառաջադրի թեկնածությունը նախագահական ընտրություններում
17.12.2018 | 13:16

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ եթե ինքը չառաջադրվի նախագահական ընտրություններում, կաջակցի մեկ այլ՝ «ավելի արժանի» թեկնածուի: «Առաջին՝ ես շատ եմ վստահում ուկրաինացիներին, երկրորդ՝ վստահ եմ, որ նրանք պատասխանատու ընտրություն կկատարեն, երրորդ՝ եթե առաջադրվելու որոշում կայացնեմ, բայց այնպես պատահի, որ լինի ավելի արժանի թեկնածու, ես կաջակցեմ նրան»,- Պորոշենկոյի խոսքերն է մեջբերում «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: Ուկրաինայի նախագահն առայժմ պատրաստ չէ հայտարարել՝ կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ: Նա չի բացառել, որ չի առաջադրվի և կսատարի այլ թեկնածուի:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ