Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մինչև տարեվերջ Ռուսաստանի հակահրթիռային ուժերը կհամալրվեն 100 նոր զինատեսակով

Մինչև տարեվերջ Ռուսաստանի հակահրթիռային ուժերը կհամալրվեն 100 նոր զինատեսակով
17.12.2018 | 13:17

Մինչև տարեվերջ ռուսական ռազմավարական նշանակության հակահրթիռային ուժերը կհամալրվեն մոտ 100 նոր զինատեսակով` «Կրասնայա Զվեզդա»-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ Ռազմավարական նշանակության հակահրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաևը: Հակահրթիռային ուժերն առաջիկայում կհամալրվեն «Յարս» հակահրթիռային համալիրներով:


Կարակաևի խոսքով՝ 100 նոր զինատեսակների ներգրավմամբ ռազմավարական նշանակության հակահրթիռային զորքերի սպառազաինությունը կարդիականացվի 70 տոկոսով:

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ