Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մակրոնը չեղարկեց ելույթը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության շուրջ

Մակրոնը չեղարկեց ելույթը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության շուրջ
17.12.2018 | 22:53

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չեղարկել է մասնակցությունը «Մեծ յոթնյակում» հանրապետության նախագահությանը նվիրված արարողությանը, այդ ընթացքում նա Փարիզում խորհրդակցություն կանցկացնի համազգային խնդիրների շուրջ՝ կապված «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների հետ` հայտնել է Ելիսեյան պալատը: Նախատեսված էր, որ Մակրոնը կգլխավորի «յոթնյակում» Ֆրանսիայի նախագահությանը նվիրված արարողությունը Բիարիցում և օտարերկրյա դիվանագիտական կորպուսի համար հանդես կգա Ֆրանսիայի արտաքին քաղաքականության և նրա դիվանագիտության գերակայությունների վերաբերյալ զեկույցով: Այժմ նրա փոխարեն Ատլանտիկայի հարավարևմտյան ափին գտնվող այդ առողջարանային քաղաք կուղևորվի Եվրոպայի գործերի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը: «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը ծրագրված է 2019-ի օգոստոսի 24-26-ին Բիարիցում: Ելիսեյան պալատի խորհրդակցությանը, որը երկուշաբթի կկայանա Մակրոնի նախագահությամբ, կմասնակցեն նախարարներ, գործարար աշխարհի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:


Քննարկվելու են «դեղին բաճկոնների» շարժման առաջադրած սոցիալ-տնտեսական հարցերը: Երկրի բնակչությունը պետք է հնարավորություն ունենա մինչև մարտի 1-ն իր կարծիքը հայտնել պետական կառուցվածքի, հարկման, ժողովրդավարության, բնապահպանության, միգրացիոն հարցերի շուրջ:

Դիտվել է՝ 273

Մեկնաբանություններ