Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երևանը սկսում է ակտիվորեն տեղավորվել մերձավորարևելյան խաղաղարար ենթատեքստում

Երևանը սկսում է ակտիվորեն տեղավորվել մերձավորարևելյան խաղաղարար ենթատեքստում
11.02.2019 | 10:41

Հայ մասնագետների խումբը` հումանիտար ականազերծողներից, բուժանձնակազմից ու մասնագետների անվտանգության ապահովողներից կազմված (83 մարդ), հասել է Հալեպ` մարդասիրական մասնագիտական օգնության համար: Հայերը Հալեպում են փետրվարի 8-ից: ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր բլոգում գրեց, որ մասնագետները մարդասիրական գործունեություն են իրականացնելու` ականազերծման ու բնակչության հակաականային տեղեկացվածության, բուժօգնության տրամադրման համար Հալեպում` բացառապես մարտական գործողությունների գոտուց դուրս: ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Հայաստանի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ Երևանին անվանեց Անդրկովկասում առանցքային դաշնակից ու գործընկեր: «Դուք առաջինն արձագանքեցիք սիրիական ժողովրդին օգնություն ցույց տալու մեր կոչին»` ասաց Շոյգուն: Հասկանալի է, որ հայկական առաքելությունը հատուկ ուշադրություն ցույց կտա հայկական սփյուռքին, բայց Դավիթ Տոնոյանի խոսքով` խումբը Սիրիայում աշխատանքների լայն ճակատ ունի: Այդ մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում: Օրերս Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը լրագրողներին պատմել էր. «Սիրիական սփյուռքի երբեմնի ծաղկուն կենտրոնում այսօր մնացել են ընդամենը 14−15 000 տեղացի հայեր, նրանց մեծ մասը Սիրիա է եկել Թուրքիայից 1915-ի ողբերգական իրադարձություններից հետո»:


Նախկինում Սիրիայում 120−140 000 հայ էր ապրում, հիմա կեսից քիչ մարդ է մնացել: Կոնֆլիկտի պատճառով Սիրիայի հայերը, ինչպես մյուս էթնիկ փոքրամասնությունները, հարկադրված էին նորից փախստական դառնալ: Բայց հիմա իրավիճակը երկրում նորմալանում է, հայկական համայնքի կյանքը վերականգնվում է ու նոր հուն է մտնում հետպատերազմյան վերականգնման և ազգային միավորման գործընթացներում: Հայաստանի կառավարությունը օգնել է ու օգնում է հայրենակիցներին, մատակարարել ու մատակարարում է մարդասիրական օգնություն, վերջին անգամ` 2018-ի հուլիսին:


Կան կարևոր պահեր: Առաջինը` Սիրիայի տարածքում հայ մասնագետների ներկայության, նրանց կարգավիճակի, գործունեության և անվտանգության կարգավորման` ՀՀ օրենսդրության համապատասխան: Երկրորդ` հայ մասնագետներին Սիրիա տեղափոխելը, լոգիստիկ ապահովումն իրականացվում է ռուսական կողմի աջակցությամբ: Ավելի վաղ Երևանը ԱՄՆ-ի կողմից մասնակցել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի տարբեր գործողությունների Մերձավոր Արևելքում (Իրաքում, իսկ Աֆղանստանում ներկայացված է եղել ռազմական ստորաբաժանումով): Դա որոշ փորձագետների հիմք է տվել ասելու, որ իբր Հայաստանը «փորձում է մերձավորարևելյան հարցերին միանալ ԱՄՆ-ի միջոցով»: Հիմա Հայաստանի նոր կառավարությունը սկսել է ընդլայնել իր գործողությունների շառավիղը այդ տարածաշրջանում արդեն Ռուսաստանի կողմում` ՀԱՊԿ գործընկերոջ: Խաղաղապահ միակ առաքելությունը, որ Հայաստանն իրականացնում է ՄԱԿ-ի հովանու ներքո, Սիրիայի հարևան Լիբանանում է` իտալական ստորաբաժանման կազմում: Հայ զինվորականների հայտնվելը Սիրիայում նշանակալից իրադարձություն է: Առավելևս` Սիրիայից ԱՄՆ զինվորականների դուրս բերման համապատկերում, Թուրքիայի ձգտման` թույլ չտալ Սիրիայում քրդական որևէ կարգավիճակային կազմավորման ի հայտ գալը և Սիրիայում ու Իրաքում ապրող թուրքոմանների շահերի պաշտպանության: Հիմա Երևանը Սիրիայում հանդես է գալիս իբրև Ռուսաստանի ռազմավարական գործընկեր: Ժամանակն ու դեպքերը ցույց կտան` ինչպես իրադարձությունները կզարգանան հետագայում:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Իրադարձությունները կզարգանան, բայց ոչ այնպես, ինչպես ծրագրում են Անկարան ու Մոսկվան` քրդերին հայկական հողերի վրա ինքնավարություն տալով Թուրքիայում, կամ` Սիրիայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ