Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զոհրաբ Մնացականյան. ՀՀ-ԵՄ համաձայնագիրը տարբեր բնագավառներում փոխգործակցության լայն դաշտ է բացում

Զոհրաբ Մնացականյան. ՀՀ-ԵՄ համաձայնագիրը տարբեր բնագավառներում փոխգործակցության լայն դաշտ է բացում
16.02.2019 | 16:20

Մյունխենում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպեց Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Երկու
ծնախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների հարցեր՝ ուրվագծելով տարբեր ոլորտների ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու համատեղ քայլերը: Երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել խորացման առնչությամբ՝ ԱԳ նախարարները որպես հեռանկարային ուղղություններ մատնանշեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտները: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ այդ համատեքստում կարևորելով հոկետմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և դրան հոլանդական ընկերությունների ներկայությունը։ Անդրադառնալով ԵՄ-ի հետ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հանձնառությունը՝ նշելով, որ Համաձայնագրի արդյունավետ իրագործումը տարբեր բնագավառներում փոխգործակցության լայն դաշտ է բացում երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ