Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավիթ Տոնոյանը ԱՄԷ-ում կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին

Դավիթ Տոնոյանը ԱՄԷ-ում կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին
16.02.2019 | 16:26

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, իր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին։


Դավիթ Տոնոյանը կմասնակցի նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում կլինեն աշխատանքային հանդիպումներ:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ