Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Օմանի ԱԳ նախարարին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Օմանի ԱԳ նախարարին
16.02.2019 | 16:30

Մյունխենում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Օմանի Ագ նախարար Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը, որ լավ հիմք է ստեղծում ներուժի լիարժեք օգտագործման գործնական քայլերի համար: Որպես առաջնային ուղղություն ընդգծվել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդումը:


Զոհրաբ Մնացականյանը Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու բարեփոխումների լայն օրակարգ, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Նա կարևորել է զբոսաշրջային, գործարար, մշակութային կապերն ամրապնդելու և խորացնելու, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Զրուցակցի խնդրանքով՝ ԱԳ նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ