Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արսեն Թորոսյանը հանդիպել է Պոլսի հայ համայնքին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Պոլսի հայ համայնքին
16.02.2019 | 16:39

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 15-ին հյուրընկալվել է Պոլսո Հայոց Պատրիարքարանում, հանդիպում ունեցել հայ համայնքի հետ: Նա ասել է, որ առանց մայր հայրենիքի սփյուռքը չի կարող գոյատևել և կարևորել է Թուրքիայի հայ համայնքի դերը: «Այստեղի հայ համայնքը մի փոքր ավելի անջատված է Հայաստանից: Մեզ համար շատ կարևոր է, որ փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է և դրամի կարիք ունի: Կարիք ունի զարգանալու և հարստացնելու այն մարդկանց, ովքեր կուզեն զարգացնել այն: Մենք այլևս խեղճ չենք, թույլ չենք, մենք կարիք ունենք զարգանալու Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի շնորհիվ»,-շեշտել է Թորոսյանը: Առողջապահության նախարարը ընդգծել է, որ ներկա կառավարության առաջին ներկայացուցիչն է, որն այցելում է Թուրքիա` դա պատիվ համարելով իր համար:

«Հայաստանում վերջին շրջանում կտրուկ դրական փոփոխություններ են լինում, և եղավ վերջնական ակորդը՝ կառավարության ծրագրի ընդունումը: Ես և իմ գործընկերները պետք է լծվենք այն աշխատանքին, որը խոստացել ենք հայ ժողովրդին»,-ասել է նախարարը:

Դիտվել է՝ 2040

Մեկնաբանություններ