«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մնացականյանը և Լավրովը Մյունխենում քննարկել են ղարաբաղյան կարգավորումն ու երկկողմ օրակարգը

Մնացականյանը և Լավրովը Մյունխենում քննարկել են ղարաբաղյան կարգավորումն ու երկկողմ օրակարգը
16.02.2019 | 23:14

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը այսօր Մյունխենում հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու երկկողմ օրակարգը` հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն: «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի կարևորությունը», - ասված է հաղորդագրությունում:


«Ռուս-հայկական հարաբերություններին բնորոշ բարեկամական մթնոլորտում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր», - փոխանցում է ՌԴ ԱԳՆ-ն: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձ կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ