Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լիահույս ենք, որ որոշ շրջանակների կողմից ջանասիրաբար առաջ մղվող հակաեկեղեցական ու հակապետական գործունեությանը վերջ է դրվելու

Լիահույս ենք, որ որոշ շրջանակների կողմից ջանասիրաբար առաջ մղվող հակաեկեղեցական ու հակապետական գործունեությանը վերջ է դրվելու
16.02.2019 | 23:20

Համացանցում հետևողականորեն շրջանառվող տեսանյութը հերթական տեղեկատվական հնարքներից է, Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։


«Տեսանյութում ներկայացված հատվածը քաղված է ՌԴ Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանայի 50-րոպեանոց քարոզից և մատուցվում է համատեքստից դուրս` տեղիք տալով զանազան մեկնաբանությունների և քննադատության հայ եկեղեցականի և Եկեղեցու հասցեին:
Թույլ տրված որոշ արտահայտություններ արտաբերվել են հուզական մթնոլորտում, թերևս Տեր Հորը ճանաչող ներկաների համար ընկալելի լեզվով և քննելի են վերջին շրջանում հոգևոր առաքելության նսեմացման փորձերի լույսի ներքո: Այլ հարց է, որ իր մտքերի ձևակերպումների մեջ իմ հոգևոր եղբայրը պետք է զերծ մնար հուզականությունից։
Պետք չէ այդ ամենը ընդհանրացնել, ջանալ շահարկել: Պետք է դրանք դիտարկել Հայոց Եկեղեցու և նրա առաքելության նկատմամբ վերջին շրջանում իրականացվող հարձակումների ֆոնին, ինչը մեծ անհանգստություն և ընդվզում է առաջ բերել ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքի մեր տարբեր համայնքներում ու թեմերում:


Հասկանալի է, որ, հակառակ բոլոր տեսակի ցեխարձակումների, հայ հոգևորականից ակնկալությունը շատ մեծ է, ինչը մեծ պատասխանատվություն է դնում յուրաքանչյուր եկեղեցականի ուսերին: Մյուս կողմից համայնքն է պահում եկեղեցուն և եկեղեցականին` կարևորելով ու գնահատելով նրա առաքելությունը, և այս իմաստով հոգևոր հովիվը կարող է զրուցել իր համայնքի հետ։ Այստեղ ամենքս` եկեղեցական և ժողովուրդ, անելիք ունենք:
Լիահույս ենք, որ որոշ շրջանակների կողմից ջանասիրաբար առաջ մղվող հակաեկեղեցական ու հակապետական գործունեությանը վերջ է դրվելու։
Եվ խորհուրդ այս կապակցությամբ արտահայտվել շտապող քրիստոնյաներին՝ ի վերջո չպետք է մոռանալ Ղուկ. 6։44 ավետարանական պատգամը»:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ