Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկում է համատեղ ուժերով բուֆերային գոտի ստեղծել Սիրիայում

ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկում է համատեղ ուժերով բուֆերային գոտի ստեղծել Սիրիայում
16.02.2019 | 23:23

Բարձրաստիճան ամերիկացի օրենսդիրները և զինվորական պաշտոնյաները ճնշում են գործադրում Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների վրա՝ պահանջելով հարյուրավոր զինծառայողներ ուղարկել Սիրիա ու Թուրքիային սահմանակից հատվածում բուֆերային գոտի ստեղծել` գրում է The Washington Post-ը՝ մանրամասնելով, որ հենց այդ հատվածում տեղակայված ամերիկյան զորքերը պատրաստվում են հեռանալ: Եթե եվրոպական երկրները համաձայնեն առաջարկին, նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ամերիկյան զորքի մի մասն այնտեղ թողնել ու որոշակի օգնություն ապահովել եվրոպացիների համար:
Տեղեկությունը հայտնել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը՝ ընդգծելով, որ դա «հետխալիֆայական ռազմավարություն» է (նկատի ունի ԻՊահաբեկչական խմբավորման հայտարարած խալիֆայությունը), որը քննարկվել է և դեռ պետք է քննարկվի Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում:


Գրեհեմը մանրամասնել է, որ իսլամիստների հռչակած խալիֆայությունն այլևս չկա, մնացել են միայն մանր հատվածներ, որոնք արդեն չեզոքացվում են:
Սենատորը հույս է հայտնել, որ եվրոպացի գործընկերները չեն մերժի Թրամփի առաջարկը: «Բոլորս էլ տառապել ենք այդ խալիֆայության ստեղծումից, հիմա այն ոչնչացված է: Հաջորդիվ ի՞նչ է լինելու: Հետխալիֆայական ռազմավարությունը պետք է տարբերվի խալիֆայության ավերմանն ուղղված պայքարից: Եթե մենք խաղի պլան չունենանք, Թուրքիան կմտնի Սիրիա և կբախվի քրդական Ազգային ինքնապաշտպանական ջոկատներին: Մենք անվտանգ գոտու կարիք ունենք»,-ասել է սենատորը՝ ընդգծելով, որ Արևմուտքը քրդական ուժերին պաշտպանելու պատասխանատվություն ունի: Պենտագոնն արդեն աշխատում է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման ծրագրի շուրջ: Ըստ ծրագրի՝ եվրոպական երկրներն ընդհանուր 1 500 զինծառայող պետք է ուղարկեն Սիրիա: Եթե դա տեղի ունենա, Թրամփն իր կողմից 200 ամերիկացի զինծառայող կպահի երկրի հյուսիս-արևելյան հատվածում:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ