Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անգելա Մերկել. Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում

Անգելա Մերկել. Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում
16.02.2019 | 23:24

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում: «Գիտակցված Ռուսաստանին քաղաքական առումով բացառելը սխալ է, ես դա մեզ համար ոչ ճիշտ ռազմավարություն եմ համարում: Աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան ոչինչ չի շահի Ռուսաստանի հետ բոլոր համարբերությունները խզելուց», - ասել է Մերկելը:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ