Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փողերի լվացման մեղադրանք` Սեդրակ Քոչարյանին

Փողերի լվացման մեղադրանք` Սեդրակ Քոչարյանին
19.02.2019 | 02:25

«ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել: Այսինքն, մեծ հաշվով, կարող էին և կալանավորել, այդ իսկ պատճառով էլ նման լուրեր էին տարածվել»,- երեկ 2rd.am-ին ասել է Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց սևեռված է իրենց ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից։

«Իսկ հատուկ ուժգնությամբ՝ այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին։ Պատգամավոր եղած տարիներին նա որևէ առիթ բաց չթողեց և հետևողականորեն փորձեց զրպարտել և սևացնել մեր ընտանիքի բարի համբավը, արժանապատվությունը, նույնիսկ այն պարագայում, երբ հայրս արդեն երկար ժամանակ պետական որևէ պաշտոն չէր զբաղեցնում։ Ըստ օդում կախված լուրերի՝ այդ ընթացքում քաղաքական գործունեության համար նա ակտիվ ֆինանսական աջակցություն էր ստանում ճիշտ այնպես, ինչպես լրագրողական գործունեության տարիներին, սակայն արդեն ոչ միայն «ծրարներով», այլև «տուփերով»՝ տարբեր անհատներից և կազմակերպություններից»,- հայտարարում է երկրորդ նախագահի որդին, շեշտելով, որ այսուհետ ավելի հրապարակային է լինելու, որպեսզի մարդիկ հակառակ կողմին էլ լսեն և եզրակացություններ անեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ