Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բինգոյին բուժելու համար տեղացի և արտասահմանցի մասնագետների կոնսիլիում է հրավիրվել

Բինգոյին բուժելու համար տեղացի և արտասահմանցի մասնագետների կոնսիլիում է հրավիրվել
01.04.2019 | 15:00

Նախորդ շաբաթվա սկզբում Կենդանաբանական այգու վագրերից Բինգո անունով առանձնյակի մոտ վատառողջ լինելու նշաններ կային: Կենդանին թույլ էր, քիչ էր դուրս գալիս զբոսանքի, ակտիվության կորուստն ակնհայտ էր: Այս մասին տեղեկացնում են Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից: Մասնավորապես նշվում է, որ կենդանաբույժի ձեռնարկած մասնագիտական միջամտությունից հետո վագրի մոտ դրսևորվել են կազդուրման նշաններ: Սակայն ուրբաթ օրը խնամողները նրա քթից արնահոսություն են նկատել:

Հրավիրվել է օն-լայն կոնսիլիում՝ Մոսկվայի, Թեհրանի և Ամստերդամի կենդանաբանական այգիների գլխավոր անասնաբույժների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվել է թմրեցնել կենդանուն, որպեսզի հնարավոր լինի սոնոգրաֆիայի եղանակով զննեն նրան և վերցնեն կենսաբանական նմուշներ՝ ախտորոշման և բուժման հետագա ընթացքը որոշելու համար:
Սոնոգրաֆիան ի հայտ է բերել, որ կենդանու մոտ կա ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է լեյկոզ:


Ախտորոշումից հետո կրկին հրավիրվել է օն-լայն կոնսիլիում. այժմ մշակվում է բուժման սխեման, իսկ առաջիկայում Հայաստան կժամանեն դրսի մասնագետները` իրավիճակին տեղում ծանոթանալու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ