Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արարատ Միրզոյանի օգնականի մորն աշխատանքով ապահովելու համար ամբողջական հիմնարկ են տեղափոխում

Արարատ Միրզոյանի օգնականի մորն աշխատանքով ապահովելու համար ամբողջական հիմնարկ են տեղափոխում
23.04.2019 | 04:33

Կառավարության ենթակայությամբ գործող առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն օրերս կարգադրել է տեսչական մարմնի արևելյան տարածքային ստորաբաժանման նստավայրը, որն ընդգրկում է Սյունիքի ու Վայոց ձորի մարզերը, Սիսիանից Կապան տեղափոխել։ «Տեսչական մարմնի տեղակայման վայրի փոփոխության վերաբերյալ որևէ իրավական հիմնավորում կամ պաշտոնական տեղեկություն չկա։ Նախկինում Սիսիան քաղաքը որպես նստավայր ընտրվել է այն պատճառով, որ մոտ լինի Վայոց ձորի մարզին: Պարզվում է` այժմ նստավայրի տեղափոխության հարցում անմիջական դերակատարում է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Շուշաննա Թևանյանը: Նա, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, այնպես է արել, որ տեսչական մարմնի ղեկավարը նստավայրը տեղափոխելու որոշում ընդունի,- ասաց «Իրատեսի» աղբյուրը` ի հավելումն նշելով, որ Թևանյանի հետաքրքրությունը տեսչական մարմնի տեղակայման փոփոխության հարցում կապված է մորն աշխատանքի տեղավորելու հետ:


Մյուս աշխատակիցների համար մինչև հիմա անհասկանալի է` ի՞նչ վերլուծությունների հիման վրա կամ ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով են պատկան մարմինները նման որոշում կայացրել: Նրանց չեն ասել, որ, օրինակ, շենքայի.ն պայմաններն են ավելի լավը, տեխնիկապես առավել հագեցած է և այլն: «Հստակ է մի բան` Շուշանիկի` Կապանում բնակվող մայրիկին աշխատանքով ապահովելու խնդիր է դրված, հետևաբար, նման որոշում է կայացվել: Պարզ չէ սակայն, թե ինչ է լինելու մյուս աշխատակիցների (թվով` 12) ճակատագիրը` արդյո՞ք տրանսպորտ է տրամադրվելու նրանց տեղափոխության համար, կամ նման պայմաններում աշխատակիցները կցանկանա՞ն շարունակել աշխատել»,- հավելեց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ