Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քոչարյանի գործը՝ դատախազության համար «կյանքի և մահվան» ստուգարք

Քոչարյանի գործը՝ դատախազության համար «կյանքի և մահվան» ստուգարք
18.05.2019 | 12:48

«Հրապարակը» գրում է. «Դատախազական համակարգում, Ռոբերտ Քոչարյանի գործով պայմանավորված, «կյանքը կանգ է առել», բոլոր ուժերը մոբիլիզացվել են միայն այդ գործի վրա, որը դարձել է այս համակարգի համար «կյանքի և մահվան» ստուգարք։

Դատախազության մեր աղբյուրը պատմեց, որ մարդիկ կաշվից դուրս են գալիս, ով ինչով կարողանում է՝ խորհուրդ է տալիս, մասնակցում է, որ խայտառակ չլինեն, իսկ ոմանք էլ այդ ծառայության դիմաց պաշտոնի բարձրացում են ակնկալում։ Արդյունքում պարալիզացվել է դատախազության բնականոն աշխատանքը, մի կողմ են մղվել մնացյալ գործերը։ Պատմեցին, որ օրերս Քննչականը Քոչարյանի գործով դատախազներից Գևորգ Բաղդասարյանի հաստատմանն է ուղարկել Մասիսի քաղաքապետի և ևս 11 մեղադրյալների գործը, որ հաստատումից հետո գործն ուղարկվի դատարան, սակայն Բաղդասարյանն ասել է, որ հիմա դրա ժամանակը չէ, թող հետ գնա, մի ամիս էլ պահեն, լրացուցիչ քննեն, հետո կթեթևանանք, կտեսնենք ինչ ենք անում։ Իսկ գործը հետ ուղարկելու պաշտոնական հիմնավորման մեջ էլ նշել են, թե ուղարկում են լրացուցիչ քննության, բայց թե ինչն է թերի, որտեղ են թերացել քննչական մարմինները և ինչ պիտի անեն, ոչ մի պարզաբանում չի տրվել, ինչն արվում է սովորաբար»։

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ