Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Իրավիճակ ա փոխվել»

«Իրավիճակ ա փոխվել»
24.05.2019 | 01:05

Այո, խաղը փոխվեց, սակայն դեռ վերջնական հստակեցում չկա: Միմյանց նկատմամբ անողոք կողմերը դեռ մարտավարություն են մշակում։ Խաղն առայժմ ընթանում է գորգի տակ: Կողմերը շատ են, փորձենք հասկանալ շահերը:
Իշխանություն. վերջինս, որը սխալների կասկադի դեֆիցիտ չունի, թույլ տվեց անցնող մեկ տարվա իր գերագույն սխալը` ցայտնոտի ու պատային վիճակի պատճառով: Իշխանությունը տեղեկացված էր, որ դատարանը ոչ միայն Քոչարյանի կալանքի որոշումն էր փոխելու, այլև պատրաստվում էր գործն ուղարկելու ՍԴ: Խուճապը մեծ էր, Փաշինյանն իրեն հատուկ արմատականությամբ ու ամբոխների տիրակալության սինդրոմով վաբանկ գնաց` տանուլ տալով ողջ խաղը: Դատարանների դռները փակելու, դատավորներին ներս չթողնելու քայլը, ինչպես և սպասվում էր, դետոնատոր դարձավ նոր իշխանության համար:
Նախ` միջազգային արձագանքի իմաստով. չնայած միջազգային հանրության երկակի «հայտարարագրումներին», այնուհանդերձ, դատարանները շրջափակելու փաշինյանական պոռթկման արձագանքը խիստ բացասական էր: Հասկանալի էր, Փաշինյանն «ապրոբացիա» էր անցկացնում, ճշտելու` փողոցում իրեն որքան մարդ է «սպասում»: Արդյունքները ոչ թե հիասթափեցնող, այլ իր համար ուղղակի ողբերգական էին: Նա այլևս հանրային լայն աջակցություն չուներ: Սակայն, բոլոր դեպքերում. պետք էր գնալ ոլորտի մասամբ կազմաքանդման, մասամբ` անկյուններից սարդոստայնները հանելու, քամուն տալու քայլին:
Իշխանական թիմը, եթե կարճ, այս փուլում փորձում է ֆիասկոյից դուրս գալ: Կստացվի, թե ոչ, ակնառու կդառնա հաջորդական քայլերից, որոնք ունեն նոր ֆիասկոյի նախադրույթ այն պարզ պատճառով, որ իրավիճակը շտկելու համար ժամանակ է պետք` իրավական դաշտում քայլեր կատարելու համար, իսկ ժամանակն իրենց օգտին չի աշխատում` ոչ մի առումով, և առաջին հերթին` Փաշինյանի ռեյտինգի:


Այս նույն պատճառով շտապում են նաև «կոնկուրենտ ֆիրմայում»` քոչարյանական թիմում։ Նրանց համար ցանկալի է, որ Քոչարյանի ՍԴ ուղարկված գործը շատ արագ հանգուցալուծում ստանա, քանզի «մտածում» են` ՍԴ-ն արդեն իսկ որոշում ունի` նախագահի անձեռնմխելիության մասով, ու նախադեպը կկրկնվի:
Սակայն իրավիճակը հեշտերից չէ ոչ միայն իրավական, այլև քաղաքական և բարոյական առումներով: Բանն այն է, որ իշխանությունները հաշվում ու արդեն իսկ ցնծում են` Քոչարյանը չունի հինգ տոկոսից ավելի ռեյտինգ, իսկ իրենց ռեյտինգը դեռ 40 տոկոսի սահմաններում է, և Սահմանադրության (ինչն իր ուղերձում ևս մեկ անգամ հարկ համարեց կրկնել Փաշինյանը` երկրորդ հոդվածում ամրագրված է՝ իշխանությունը ժողովրդին է պատկանում) նորմը կրկին կարող են կիրառել` հանրաքվեի կամ ՍԴ-ն շրջափակելու «տեսքով»։ Սակայն այդքան հեռու չգնանք, որովհետև դեռ ՍԴ-ն պետք է գործը վարույթ վերցնի, այս խնդրում ևս խութեր կան, քանզի դատախազությունն էլ իր հերթին է բողոքարկման նորմը խաղարկում:


Պարտիան, այս մասով, փաստացի բաց է:
Դիտարկենք ստեղծված վիճակը աշխարհաքաղաքական տեսանկյունից: Դատելով ռուսական կողմի քար լռությունից, դատելով արևմտյան, միջազգային կազմակերպությունների ակտիվությունից, ասացինք` հիմնականում երկակի ստանդարտներից ու նաև Փաշինյանի քայլից դժգոհությունից, դատելով հայաստանյան բաց հասարակության, այն է` «սորոսականների», առ Փաշինան դժգոհություններից, եզրակացնենք` Քոչարյանի կալանքից ազատումը, գործը ՍԴ «հուղարկավորելու» կոնֆիգուրացիան, անշուշտ Ռուսաստանի սրտով է, և քանի որ Արևմուտքը հասկանում է` ինչու՞ սեփական խաղի լուֆտն է արձակում` մտրակ-բլիթ կոնֆիգուրացիայով (տես` Պյոտր Սվիտալսկու ասուլիսը):
Նպատակը հասկանալի է, այն հասկանալի էր արդեն իսկ Փաշինյանի` ձևով դատական համակարգին, անցումային արդարադատությանը, բովանդակությամբ` Ղարաբաղյան խնդրին, սպասվող պատերազմական դավադրությանը, տարածքների հանձնմանն ուղղված հայտնի մեսիջներից:

Ասել է` աշխարհաքաղաքական կողմերը «ռազմինկա» են անում վաշինգտոնյան հանդիպումից հինգ րոպե առաջ` Փաշինյանին մոտեցնելով պատին, պաուզա պահելով խաղում: Փաշինյանը պետք է կողմնորոշվի` ում խաղաղապահները պետք է կանգնեն Իրանի սահմանին` ռուսակա՞ն, թե՞ միջազգային-խառը: Ինչի դիմաց, ինչ ժամկետներում, ինչպես է այն իրականացվում և այդպես շարունակ; Եթե դրանք ռուսական բերետներ չեն, Քոչարյանը խաղը ՍԴ-ում գուցե և շահի, եթե… չպրիմիտիվացնենք խաղն այդքան, սակայն ընդհանուր կարկասը այս ուղղությամբ է կառուցվում:
Սպասենք, բոլոր դեպքերում, որովհետև քվանտային ժամանակահատվածում հորիզոնական մտածողությունն առ ոչինչ է, իսկ ուղղահայաց կապի գաղտնիքներին ոչ բոլորն են տիրապետում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ