«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արթուր Խաչատրյան. Իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ չենք լրջացել

Արթուր Խաչատրյան. Իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ չենք լրջացել
24.05.2019 | 12:38

Հայաստանի քաղաքացիների մի մասը համաձայն չէ և մտահոգ է երկրում տեղի ունեցող գործընթացներով՝ հանրահավաքում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը։ «Մեր հայտնած կարծիքը կարող է ոմանց դուր չգալ, բայց մեր սիրտն այս երկրի համար պակաս չի ցավում, քան այլոց սիրտը։ Կառավարության ղեկավարը մի քանի օր առաջ 100 ձեռքբերում ներկայացրեց, բայց որպես ձեռքբերում է ներկայացված, օրինակ, նախարարությունների միավորումը։ Բայց այդ միավորման արդյունքում մշակութային կյա՞նքն ակտիվացավ, գյուղացու կյա՞նքը բարելավվեց, սփյուռքի հետ հարաբերություննե՞րն ամրապնդվեցին», - հարց ուղղեց նա և շեշտեց՝ 100 ձեռքբերումներից շատերը նախորդ կառավարության ծրագրերի շարունակությունն են։ «Իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ չենք լրջացել։ Ո՞ւր է տնտեսական հեղափոխությունը, տնտեսության կառուցվածքի փոփոխություն է անհրաժեշտ։ Եթե կան կոռուպցիա և օլիգարխիա, տնտեսությունը չի զարգանում, բայց դրանց վերացումը չի երաշխավորում տնտեսական զարգացումը։ Դրա համար պետք է ակտիվ տնտեսական քաղաքականություն իրականացնել», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը:

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ