Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արարատ Միրզոյան. Անցումային արդարադատության նպատակն անկախ դատական համակարգի ձևավորումն է

Արարատ Միրզոյան. Անցումային արդարադատության նպատակն անկախ դատական համակարգի ձևավորումն է
24.05.2019 | 12:40

Գաղտնիք չէ, որ դատական համակարգը տարիներ շարունակ կուտակված խնդիրներ ունի, որոնք պատուհաս են դարձել մեր գլխին և կանգնած են Հայաստանի առջև, խորհրդարանում «Անցումային արդարադատության» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Անցումային արդարադատության նպատակն անկախ դատական համակարգի ձևավորումն է, ոչ թե ավելի սրել եղած խնդիրները, այլ տալ լուծում և հանգեցնել հանրային համերաշխության», - ասաց Արարատ Միրզոյանը: Նա ներկայացրեց նիստի օրակարգը՝ ընդգծելով, որ պատրաստ են լսել տեսլականների մասին, թե ինչպես կարելի է իրականացնել անցումային արդարադատություն և ինչ գործիքներ է պետք կիրառել: Միրզոյանը ընդգծեց՝ կարևոր է հասկանալ, թե կա անհրաժեշտություն անցած իրադարձություններին իրավաքաղաքական գնահատական տալու, և եթե կա այդ անհրաժեշտությունն, հիմա դրա ժամանակն է, թե՞ դեռևս սպասել է պետք:

«Պետք է հասկանալ դատական համակարգը ՀՀ քաղաքացիներին ներկայացնում է, թե ոչ: Վերջում կուզենայի նշել՝ ինչ չէ անցումային արդարադատությունը. այն «տռոյկա դատարանների» ձևավորումը չէ, արտակարգ դատարանների ձևավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել և որոշումներ կայացնել: Անցումային արդարադատությունը օրինական ճանապարհով պիտի աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը: Սա ամենակարևոր ուղերձն է, որը մտքներումս պիտի պահենք», - ասաց Արարատ:

Դիտվել է՝ 304

Մեկնաբանություններ