Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անցումային արդարադատության ԱԺ լսումները նախապես կայացված որոշումներին թափանցիկության ու ներառականության շղարշ հաղորդելու դրսևորում են

Անցումային արդարադատության ԱԺ լսումները նախապես կայացված որոշումներին թափանցիկության ու ներառականության շղարշ հաղորդելու դրսևորում են
24.05.2019 | 12:41

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրը Արցախի նախկին ՄԻ պաշտպան Ռուբեն Մելիքյանն է, չի մասնակցելու ԱԺ-ում հրավիրված լսումներին անցումային արդարադատության մասին: ՀԿ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.


«Ազգային ժողովի նախագահի կողմից մայիսի 13-ին հայտարարվել էր, որ այսօր՝ մայիսի 24-ին, հրավիրվում են խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։ Հայտարարվում էր, որ «լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները»։
Մինչդեռ, նախքան այդ լայն քննարկումները՝ իշխող քաղաքական ուժն արդեն փաստացի կայացրել է իր որոշումը և կոպտորեն ոտնահարելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական պահանջը՝ նախաձեռնել Հայաստանում դատական իշխանության կազմալուծման գործընթաց։
Այս պայմաններում «Իրավական ուղի» ՀԿ-ն համարում է, որ հրավիրված լսումները նախապես կայացված որոշումներին թափանցիկության ու ներառականության շղարշ հաղորդելու դրսևորում են։


Վերը նշվածի հիման վրա՝ մենք չենք մասնակցելու խորհրդարանական լսումներին, իսկ մեր մասնագիտական ներուժն օգտագործելու ենք այլ ձևաչափերում։ Դրանց մասին հանրությանը կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ լսումների ժամանակ նախատեսված են ելույթներ, մասնավորապես, անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերի, մեխանիզմների, գործիքների վերաբերյալ, քննարկումներ:


Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, և հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար»։

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ