Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տիմոշենկոն անթույլատրելի է համարել Ռուսաստանի հետ բանակցելու հարցով հանրաքվեն

Տիմոշենկոն անթույլատրելի է համարել Ռուսաստանի հետ բանակցելու հարցով հանրաքվեն
24.05.2019 | 12:53

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատիվշչինա» կուսակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոն կարծում է, որ Ուկրաինան պետք է ուժեղ բանակ ունենա և խստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ոչ թե հանրաքվե անցկացնի Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ:

«Հանրաքվեն հիանալի գաղափար է, բայց ոչ այս պատերազմում խաղաղության հասնելու համար: Հանրաքվեի միջոցով հնարավոր չէ հասկանալ իրավիճակի լրջությունը և որոշում կայացնել: Հանրաքվեն անթույլատրելի է»՝ ասել է Տիմոշենկոն: Նա շեշտել է, որ Դոնբասի հարցի շուրջ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ նշելով, որ նախորդ իշխանությունը 5 տարի անարդյունք բանակցություններ է վարել:


«Այսօր մենք չպետք է խոսենք հանրաքվեների մասին, դրանք անհնար են, պետք է համախմբենք ջանքերը և միջազգային հանրության աջակցությամբ Ռուսաստանին, իրոք, բանակցային դաշտ բերենք՝ խնդիրը խաղաղ կարգավորելու նպատակով»,- նշել է Ուկրաինայի նախկին վարչապետը:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ