«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել

Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել
24.05.2019 | 13:04

«Հրապարակը» գրում է. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցելությունն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել: Նրան, չնայած ՀՀ ԱԳՆ-ի և դեսպանության բոլոր ջանքերին, չի հաջողվել որևէ լուրջ մակարդակի հանդիպման արժանանալ: Ավելին, նրան հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նույն այն Բոլթոնը, ով Երևանում հրաժարվել էր Գրիգորյանի հետ տետ ա տետ հանդիպումից: Գրիգորյանը ստիպված է եղել հանդիպել Բոլթոնի գրասենյակի ներկայացուցչի և համայնքային կառույցների հետ:

Դիտվել է՝ 341

Մեկնաբանություններ