Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Միացյալ Թագավորության ներդրումների հարցերով հանձնակատարը ժամանել է Հայաստան

Միացյալ Թագավորության ներդրումների հարցերով հանձնակատարը ժամանել է Հայաստան
24.05.2019 | 13:05

Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդն այսօր ժամանել է Հայաստան՝ քննարկելու ՄԹ և Հայաստանի միջև առևտրի ու ծավալների ներդրման աճի հնարավորությունները: Նա հանդիպելու է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարներ Բագրատ Բադալյանին և Գեղամ Վարդանյանին:
Փրիթչարդը հանդիպելու է նաև միջազգային ֆինանսական ինստիուտների ղեկավարներին՝ ուսումնասիրելու Հայաստանում բիզնես միջավայրի հնարավորություններն և զարգացումները:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ