Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանն արաբական աշխարհին չհարձակման պակտ է առաջարկում

Իրանն արաբական աշխարհին չհարձակման պակտ է առաջարկում
26.05.2019 | 23:48

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանի և Վաշինգտոնի շիկացող լարվածության ֆոնին այսօր Բաղդադում՝ Իրաքի ԱԳ նախարար Ալի Ալխաքիմի հետ ասուլիսում հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է հավասարակշռված և բարիդրացիական հարաբերություններ հաստատատել Մերձավոր Արևելքի արաբական աշխարհի հարևանների և Պարսից ծոցի երկրների հետ և առաջարկել է չհարձակման համաձայնագիր կնքել:


Ալի Ալխաքիմն ասել է, որ Բաղդադը պատրաստ է միջնորդել Իրանի և ԱՄՆ-ի առճակատման թուլացման հարցում, ընդգծելով, որ Իրաքը դեմ կլինի ԱՄՆ-ի հնարավոր միակողմանի գործողություններին: Իրաքը սերտ կապեր ունի և ԱՄՆ-ի, և Իրանի հետ: Հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված Իրանը լարված հարաբերություններ ունի ԱՄՆ-ի դաշնակից սուննի մահմեդականներով բնակեցված Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի սուննի երկրների հետ: Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները խիստ սրվել են, երբ ԱՄՆ-ը դուրս է եկել 2015-ի միջուկային համաձայնագրից և վերականգնել ու խստացրել է Իրանի նկատմամնբ սահմանած պատժամիջոցները:

Դիտվել է՝ 320

Մեկնաբանություններ