Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռումինիայում այսօր հանրաքվե է

Ռումինիայում այսօր հանրաքվե է
26.05.2019 | 23:49

Ռումինիայում այսօր համազգային հանրաքվեի է ներկայացվել ձախակողմյան կառավարական կոալիցիայի կազմած վիճահարույց փաթեթը, որը կարող է կասեցնել կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումները: Ռումինիան համարվում է ԵՄ ամենակոռումպացված երկրներից մեկը:

Հանրաքվեն, որը նախաձեռնել է նախագահ Կլաուս Իոաննիսը, Եվրախորհրդարանի ընտրությունների հետ է անցկացվում: Կլաուսին սատարում է Ռումինիայի աջակողմյան ընդդիմությունը: Փետրվարին հազարավոր ռումինացիներ բողոքի ցույցերով դատապարտել են կառավարության որոշումը, որն ընդունվել է առանց հանրային քննարկումների և ենթադրում է դատախազների անկախության սահմանափակում: ԵՄ-ն դատապարտել է Ռումինիայի ձախակողմյան կառավարության այդ որոշումները:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ

Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
20.04.2024