Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվրամիությունում Եվրախորհրդարանի ընտրության վերջին օրն է

Եվրամիությունում Եվրախորհրդարանի ընտրության վերջին օրն է
26.05.2019 | 23:52

Այսօր ԵՄ պետություններում Եվրախորհրդարանի ընտրությունների վերջին օրն է:
Քաղաքացիներն ընտրում են Ստրասբուրգում գործող 751-տեղանոց Եվրախորհրդարանի պատգամավորներին: Նախնական արդյունքները կհրապարակվեն, երբ կփակվեն Իտալիայի ընտրատեղամասերը՝ երեկոյան ժամը 11-ին:

Այսօրվա դրությամբ Եվրախորհրդարանում գերակայողը կենտրոնամետ խմբավորումներն են, ազգայնական և «եվրոսկեպտիկ» ուժերը փոքրիկ խմբերով են ներկայացված, 2014-ի ընտրություններից հետո՝ նախևառաջ ներգաղթի դեմ պայքարող կուսակցությունների ջանքերի շնորհիվ, ազգայնականների և «եվրոսկեպտիկների» դիրքերը ուժեղացել են:

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ