«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները ստորագրել են մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու համաձայնագիրը

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները ստորագրել են մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու համաձայնագիրը
26.05.2019 | 23:53

Մայիսի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր՝ «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը,
«ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագիրը , «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրությունը:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ