Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հանրահավաքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել և ազատ արձակվել Ջիվան Աբրահամյանը

Հանրահավաքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել և ազատ արձակվել Ջիվան Աբրահամյանը
26.05.2019 | 23:54

Երեկ Ազատության հրապարակում հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա:
ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ասել է, որ ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն. դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Armtimes.com-ի տեղեկություններով, բերման ենթարկվածը հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանն է. նա երեկ բռնության կոչերով է հանդես եկել՝ հայտարարելով. «Էսօր, որ Բակոենք եկել են ստեղ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխիք են տվել, կարո՞ղ ա վաղն էլ տանեք Ղարաբաղ, ասեն՝ չենք տալիս, առանձին Հանրապետություն ա, կարո՞ղ ա տենց բան անեք: Էդ ժամանակ հաստատ իմացեք, հենց Ղարաբաղի ներսում ձեզ կսատկացնեն Ղարաբաղի մեր հայրենակիցները, հանկարծ չփորձեք, սա ձեզ նախագուշացում ա, չոր կոպիտ պատասխան եք ստանալու… ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ, գնանք ու գլուխներ քարով ցխենք»:


Ոստիկանությունն այսօր հանդես եկավ հայտարարությամբ տեղեկանելով, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։ Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։ Երեկվա հանրահավաքը հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի էր: Երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ ակցիայի հետ «Իմ քայլը» որեւէ կապ չունի Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել: Նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով՝ ոստիկանության շենքի մոտից: «Ոստիկանության Կենտրոնի բաժին ես բերման եմ ենթարկվել ընդամենը մի բանի համար. քանի որ կար բողոք, պետք է Քննչական մարմիններն իրականացնեին իրենց քայլերը: Ես օրենքով ոչ մի դատապարտելի և սխալ արարք չեմ արել: Իմ խոսքերը պարզ դրած են Ֆեյսբուքում: Եթե մեկնաբանելու և հայերեն լեզվին տիրապետելու ունակություն չունեք, ուրեմն ցավում եմ իմ երկրի համար»,- ասել է նա: Նա իր այս խոսքը մասնավորապես ուղղել է այն պատգամավորներին, որոնք քննադատել էին իրեն: «Ցավում եմ, որ նախկին պաշտոնյաները դիմում են գրում՝ առանց հայերենին տիրապետելու: Դա պրոբլեմ է,- ասել է նա՝ կրկնելով, որ ինքն օրենքով դատապարտելի արարք չի արել, որ օրենքից վախենա,- ես պայքարում եմ օրինական Հայաստանի համար և դա անելու եմ: Իսկ եթե ինչ-որ մեկը սպառնա մեր սահմանադրությանը և օրենդրությանը, ապա ես էլ համապատասխան միջոցներով կպաշպանեմ դրանք»: Նա նշել է, որ պատասխանատվության կկանչի այն պատգամավորներին, որոնք իրենց «պաշտոնական դիրքը չարաշահել» են և ՀՀ քաղաքացիներին զրպարտել են՝ անվանելով նրանց խուլիգաններ, դանակահարողներ: Ջիվան Աբրահամյանը նշել է, որ իրենց զրպարտողներին ինքն անդրադառնալու է մամուլի ասուլիսի ժամանակ: «Ժամանակն է՝ սաղիդ դիմակները տրաքացնելու: Դուք պատգամավորի անձեռնմխելիություն ունեք, ես էլ ՀՀ քաղաքացու անձեռնմխելիություն ունեմ»,- ասել է նա՝ նշելով, որ իր հրավիրած մամուլի ասուլիսը կլինի երկու օր հետո: Նա վստահեցրել է, որ ինքը որևէ կառույցի հետ չի համագործակցում, չի համագործակցում նաև «Իմ քայլը» դաշինքի և Նիկոլ Փաշինյանի հետ: «Ես ինչ անում եմ, անում եմ իմ սեփական մղումներով»,- ասել է նա:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ